Հիշատակի պուրակ.Ծառատունկ

Published by: 0

31946238_1921977841179933_8125629978554400768_o

Մայիսի 6 -ին Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վրա  հիմք դրվեց Հաննա Հանթլիին նվիրված «Հիշատակի պուրակ» ։
Հաննան Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի Խաղաղության կորպուսի կամավորն էր, ում կյանքը խլեց դժբախտ պատահարը ։ Ու չնայած Հաննան Սևանում ապրեց ընդամենը 5 ամիս, բայց ամենայն սիրով ու պատասխանատվությամբ էր վերաբերվում մեր քաղաքին և մեծ պատրաստակամություն ուներ ամեն վարկյան օգտակար լինելու։ Առավել մեծ էր նրա դերը Բոհեմ արվեստնոց-թեյարանի կյանքում և Սևան երաժշտական փառատոնի աշխատանքներում ։ Ունեինք համատեղ երազանքներ ու գաղափարներ, որոնք պատրաստվում էինք ՄԻԱՍԻՆ կյանքի կոչել՝ օրերը բացվելուն պես։ Օրերը բացվեցին, ցավոք առանց Հաննայի ֆիզիկական ներկայությամբ ։ Նրա ընկերները, գործընկերները նախաձեռնեցին Հիշատակի պուրակի հիմնումը։ Երկար մտածելուց և փնտրտուքներից հետո, վայրի ընտրության հարցում միաձայն կանգնեցինք մեր համատեղ ԵՐԱԶԱՆՔՆԵՐՈԻ ՓՈՂՈՑԻ սկզբնամասի վրա ։ Բոհեմի դիմաց՝ Սայաթ-Նովա փողոցի բաժանարարի մասում ՝ խորհրդանշական 23 տնկիների տնկումով / Հաննայի տարիքին համարժեք / հիմք դրվեց  փոքրիկ պուրակին, որը կդառնա սկիզբ և ոչ հեռու այցլայլում կդառնա  գեղեցիկ հուշեր կրող ու արթնացնող պուրակ։  Ծառատունկին մասնակցում էին Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրենն ու փոխտնօրենը , ինչպես նաև կորպուսի կամավորներ , երիտասարդական ակումբի անդամներն ու պարզապես սևանցիներ ։ Ծառերի վրա փակցվեցին ժապավեններ, որոնց վրա ընկերները գրել էին Հաննային հիշեցնող արտահայտություններ։

  • 31946238_1921977841179933_8125629978554400768_o
  • 31948385_1921978147846569_8006536990772166656_o
  • 32087301_1921976804513370_139648310418866176_n
  • 32089531_1921978264513224_321157794466103296_o
  • 31946238_1921977841179933_8125629978554400768_o
  • 31948382_1921977941179923_9002091752647032832_n
  • 31948385_1921978147846569_8006536990772166656_o
  • 31956237_1921977757846608_3877624207156183040_n
  • 31957115_1921977711179946_8680193441394589696_o
  • 31958582_1921977541179963_7367263157808529408_n
  • 31960385_1921977567846627_2108657882378534912_n
  • 31961729_1921978177846566_5038443718533709824_o
  • 31964055_1921977344513316_4689664486875856896_o
  • 31969788_1921977724513278_2921795586371878912_o
  • 32087301_1921976804513370_139648310418866176_n
  • 32089481_1921976584513392_1116874368077529088_n
  • 32089531_1921978264513224_321157794466103296_o

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *