Տոները մոտենում են. Ամանորյա տոնավաճառ

Published by: 0

aaaaaa

Դեկտեմբերի 26.  Վառվում են Սևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Սևան երիտասարդական ակումբն ինչպես միշտ կազմ պատրաստ էր օրը էլ ավելի լցնելու բարձր, հեքիաթային, տաքուկ տրամադրությամբ . մենք կազմակերպել էինք ամանորյա տոնավաճառ, որտեղ իրենց արտադրանքը, ձեռքի աշխատանքներն  էին ներկայացնում մի քանի կառույցներ : Տոնավաճառի մասնակից էին Սևանի  Ավագ դպրոցն  և Դդմաշեն գյուղի դպրոցն իրենց ռոբոտաշինության լաբորատորիայի արտադրանքերով, ինչպես նաև Սևանի թիվ 3 դպրոցն` իր աշակերտների ձեռքի աշխատանքներով: Մասակցում էին նաև համայնքային կառույցներ` Այվազովսկու անվան արվեստի դպրոցն իր տարբեր խմբակների ձեռագործ աշխատանքներով և համայնքային գրադարանն իր գքերով` առիթը բաց չթողնելով կոչ անել, որպեսզի  մարդիկ կարդան ավելի շատ : Երկնային մանանա սոցիալական ձեռնարկությունը մասնակցում էր իր հրաշալի հրուշակեղենի տեսականիով: Դե իհարկե մասնակցում էինք նաև մենք ` ՍևանԵրԱկցիներս, առաջարկելով մեր համաքաղաքացիներին ջերմություն` տաք թեյի ու սուրճի տեսքով, երեխաներին ու մեծերին գունավոր ու քաղցր հիշողություն`շաքարախնձորների տեսքով և իհարկե յուրօրինակ նվերներ` պատրաստված մեր ակումբականների կողմից։ Մինչ կսկսվեր բուն միջոցառումը մարդիկ շրջում էին տաղավարներով ընտրում գեղեցիկ նվերներ և վայելում թեյ, սուրճ, քաղցրավենիք և ուրախ մթնոլորտ։ իսկ մեր ակումբականները շրջում էին մարդկանց մեջ և լուսանկարում սևանցի երեխաների երջանիկ դեմքերը : Ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ այստեղ :
Հուսով ենք, որ այս մշակույթը կմտնի մեր կենցաղ ու ամեն տարի ամանորից առաջ կհանդիպենք ամանորյա տոնավաճառներով:

ՈՒՐԱԽ և ԽԱՂԱՂ ՆՈՐ ՏԱՐԻ ))

  • 10
  • 17
  • 28
  • 30
  • 32
  • 35
  • 38
  • 42
  • 47
  • 51
  • 52
  • 54
  • 55
  • 58
  • 61
  • 66
  • 69
  • 70
  • 72
  • 83
  • aaaaaa
  • ak3

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *