Հունիսի 2 -ին Սահմանից Սահման նախագիծը Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի անդամների հետ միասին մեկնարկեց Հաննայի հիշտակի քայլերթը Սևանի թերակղզու հարակից տարածքից։ Մասնակիցները Հաննա Հանթլիի հիշատակի խոսքերից հետո սկսեցին քայլել ու քայլով հասան Սևան ՝ խորհրդանշական Բոհեմ արվեստանոց-թեյարան։ Բոհեմում միացավ նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ում հանդիսավոր խոսքից հետո Հաննայի հիշատակի պուրակի մեջ ներկաները դրեցին փոքրիկ արահետի գունավոր հիմքը ՝ ծածկելով արահետը նախօրոք և օրվա ընթացքում նկարազարդված քարերով՝ բերված Սևանա լճից՝ խորհրդանշելով Հաննայի ստեղծագործ կերպարն ու մեծ սերը Սևանա լճի հանդեպ ։