Մեդիա նախագիծ

 

ՍևանԵրԱկ Մեդիա նախագծի արմատները ձգվում են դեռևս 2009թ: Այն ստեղծվել է Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի մի խումբ կամավոր երիտասարդների կողմից, ովքեր չնայած քիչ հմտություններին, ունեին մեծ ցանկություն ստեղծել հեռուստահաղորդում, որը կպատմեր հենց իրենց երիտասարդների մասին և այդ ամենը հենց երիտասարդների ուժերով: Նախագծի հիմնական նպատակն է լուսաբանել մեր համայնքի երիտասարդների առօրյան, վեր հանել խնդիրները , ինչպես նաև անրադառնալ այն թեմաներն ու հարցերին, որոնք հետաքրքրում են իրենց՝ երիտասարդներին: Քանի որ ծրագրերը՝ սկսած թեմայից, մշակումից, հյուրերի ընտրությունից և նկարահանումների պրոցեսից և այլն, ստեղծվում է երիտասարդների կողմից, այն լիովին արտահայտում է մեր քաղաքի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՅԱՑՔԸ: Իզուր չէ, որ սկզբնական շրջանում, հաղորդումներն հենց այդպես էլ կոչվում էին ՛՛Երիտասարդական հայացք՛՛: Հետագայում փոքր դադարից հետո վերսկսվեցին մեր հաղորդումների շարքը, արդեն ՛՛ՍևանԵրԱԿ՛՛ մեդիա նախագծի տեսքով:
Այս նախագծերում երիտասարդներ են , ովքեր մեծամասամբ լրագրողներ չեն, սակայն ունեն մեծ ցանկություն , փորձել իրենց ուժերը լրագրության մեջ : Մեր մշտական գործընկեր , բարեկամ ու աջակիցն է Սևանի տեղական հեռուստաընկերությունը՝ STV հոլդինգը, ում հետ միասին պատրաստում ենք մեր ՍևանԵրԱկները:
Ցանկանում ենք ՀԱՃԵԼԻ ԴԻՏՈՒՄ:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *