«Սևան» երիտասարդական ակումբ » ՀԿ-ն հիմնադրվել է 2008 թ-ին՝ ունենալով 1 հիմնական նպատակ. համախմբել Սևան քաղաքի երիտասարդներին մեկ ՛՛տանիքի՛՛ տակ և ստեղծել ուժեղ, ակտիվ և նախաձեռնող երիտասարդական համայնք: Կազմակերպության ծրագրերի ուղղվածությունը շատ բազմազան է՝ բնապահպանական, սոցիալական, մշակութային , տեղեկատվական և այլն և այս ամենը կազմակերպության կամավորների ներուժով: Այն ընդգրկում է ցանկացած ոլորտ , որտեղ կան մեր համայնքի երիտասարդին հուզող խնդիրներ և առավել ևս երիտասարդական նախաձեռնություն: «Սևան» երիտասարդական ակումբ » ՀԿ-ն, լինելով կամավորության խթանման հիմնական օղակը մեր քաղաքում, կրում է կամավորության հայտնի ՛՛Միշտ կարող ես անել մի լավ բան ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ՛՛ կարգախոսը : Մենք մեզ կրճատ կոչում ենք ՍևանԵրԱկ / Սևան ԵՐիտասարդական ԱԿումբ/ և ամբողջ թիմով փորձում ենք պահել մեր կարճ անվան նշանակությունը ՝ դառնալով մեր քաղաքի ՛՛արյունատար՛՛ մասնիկը: