Սևանի հացի գործարան

Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելը ձևակերպում են որպես՝ «հաց ուտել»: Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ՝ լավաշ, մատնաքաշ, բաղարջ, անթթխմոր հաց և այլն: Սևանի հացի գործարանում կարող եք ձեռք բերել թարմ թխած հաց, ինչպես նաև հետևել պատրասման ընթացքին։

Մեծեփ սար

Մեծեփ սարը հարուստ է պատմական հուշարձաններով։ Այն Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած բարձունք է, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Բարձրունքի վրա կա ավերակ մատուռ՝  նույն անունով։ Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում […]

Սևանի ֆուտբոլի մարզադաշտ

Սիրո՞ւմ եք սպորտով զբաղվել։ Սևանում տարիներ շարունակ կառուցվող ֆուտբոլի մարզադաշտը 2018 թվականին արդեն ավարտուն տեսք ստացավ։ Քաղաքային զբոսայգու հարևանությամբ գտնվող մարզադաշտը թե տեղի դպրոցականների համար է դարձել սիրելի ժամանցի վայր, թե ակտիվ հանգիստ նախընտրող մեծահասակներին է հնարավորություն ընձեռում բարենպաս պայմաններում կազմակերպել ժամանցը։ Իսկ դպրոցականների խաղին կողքից հետևելը կարող է լավագույնս պատմել քաղաքի կոլորիտի մասին։

Սևանի բիզնես կենտրոն

Այսօր Սևան քաղաքում գոյություն ունի վառ և նորարար միջավայր՝ ձեռներեցության զարգացման համար։ Քաղաքի կենտրոնական հատվածում կառուցված բիզնես կենտրոն գալիս են դեռևս առաջին քայլերն անող սկսնակ ձեռներեցները, արդեն ճանապարհ անցած փորձառու գործարարները, բիզնես ոլորտի փորձագետները, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ստարտափերի հեղինակները, ուսանողները, աշակերտները, կամավորները: «ԵՄ-ն Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի շրջանակներում` ԵՄ […]

Մաշտոցներ մատուռ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասի մոտ ՝ 2,5֊3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են ՝ «Մաշտոցներ» Մաշտոցներ են անվանում նաև մատուռից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ այն տեղակայված է։ Մաշտցներ անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ, ով եկել էր վերոնշյալ Սևանի կղզու հանդիպակաց […]

Սևանի բուսաբանական այգի

Սևանի բուսաբանական այգին գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն է, որտեղ ստեղծվում և ուսումնասիրվում են ֆլորայի բազմազանությունը ներկայացնող կենդանի բուսական հավաքածուներ։ Այստեղ կարող եք գտնել թե Սևանի ավազանին բնորոշ, թե այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ։

Սևանի հանրային լողափ

Կարծրատիպ կա, թե Սևանի բոլոր լողափերը զավթված են, ու Սևանում հանգստանալը շատ թանկ է: Մինչդեռ Սևանում կան հանրային լողափեր, որտեղ պայմաններն անգամ ավելի հարմարավետ են, քան բազմաթիվ վճարովի լողափերում: Սևանի առաջին հանրային լողափում ստեղծված են բոլոր նախադրյալները հիանալի հանգստյան օր անցկացնելու համար․ Անվճար ավտոկայանատեղի Անվճար լողափնյա թախտեր թե՛ արևի տակ, թե՛ ստվերոտ տարածքում Հանդերձարաններ Մանկական խաղահրապարակ Վոլեյբոլի ցանց […]

«Բոհեմ» արվեստանոց–թեյարան

Սևանի ստեղծագործ երիտասարդներին կարելի է գտնել այստեղ։ «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը սոցիալական ձեռնարկություն է, որի հիմնական նպատակն է Սևան քաղաքում ստեղծել մշակութային  միջավայր, դառնալ  ստեղծագործող երիտասարդների համար ինքնաարտահայտման և ինքնաիրացման հարթակ և վերջապես վերածվել քաղաքի բնակիչներև և հյուրերի ամենասիրելի վայրերից մեկի, եթե ոչ՝ ամենասիրելի: Այստեղ արվեստի ու ազատության մթնոլորտում կգտնենք հոգու և մտքի ներդաշնակություն:  Քանի որ արվեստանոց-թեյարանը […]

Սևան միջազգային երաժշտական փառատոն

«Սևան» միջազգային երաժշտական փառատոնը անցկացվում է օգոստոս ամսին և տևում է երկու օր։ Այն հյուրընկալում է Հայաստանից և արտերկրից երժաշտական խմբերի, որոնք ներկայանում  են ռոք և ֆոլկ երաժշտական  ժանրերում։  Փառատոնի մուտքն ազատ է։ Փառատոնի մասին տեսեկավություն կարող եք ստանալ այստեղ։