Ուզում ենք տեսնել ՈՒԺԵՂ երիտասարդական համայնք…
Կամավորություն .
ՄԵՆՔ կամավորական կազմակերպություն ենք և ունենք նվիրված սևանցի կամավոր երիտասարդների ուժեղ թիմ և միշտ հավատարիմ ենք մնում ՄԵՐ կարգախոսին ՝ «Միշտ կարող ես անել մի լավ բան հենց այնպես»
Մշակույթ.
ՄԵԶ համար առաջնային է մեր քաղաքի մշակութային կյանքի առաջընթացը և ՄԵՆՔ ջանք ու եռանդ չենք խնայում այս գործում՝ օգտագործելով և զարգացնելով երիտասարդների ներուժը մշակույթի ոլորտում
Սոցիալական .
Չենք կարող աչք փակել մեր համայքի սոցիալական խնդիրների վրա և ՄԵՐ գործունեությամբ և ՄԵՐ հնարավորությունների սահմաններում փորձում ենք հնարներ , եղանակներ և նոր մոտեցումներ գտնել դրանց լուծման համար:
Ակումբներ.
ՄԵԶ համար կարևոր է ունենալ կիրթ ու զարգացած երիտասարդներ և փորձում ենք ստեղծել հնարավորություններ զարգացնելու երիտասարդների հմտություններն ու հնարավորությունները ` հենց երիտասարդների օգնությամբ:
Մեդիա.
ՄԵՆՔ կարևորում ենք հասարակությանը տեղեկացնել այն ամենի մասին ինչով զբաղվում ենք և ինչը գտնում ենք կարևոր
Գործից զատ.
ՄԵԶ համար կարևոր է շփումը միմյանց հետ գործից զատ, բնության մեջ կամ աշխատանքից հեռու միջավայրում
Հանդիպումներ.
Հանդիպում ունենալ մարդկանց հետ, ովքեր ունեն փորձռաություն և իմաստություն տարբեր բնագավառներում, հանդիպել պարզապես մեր սերնդակիցների հետ և փորձի փոխանակում իրականացնել: