“Սևան երիտասարդական ակումբ” ՀԿ-ի “Գիտելիքի ակումբ” ոչ ֆորմալ կրթական ծրագրի շրջանակներում նախաձեռնել էինք ծաղկացանք նվիրված մայիսյան Եռատոնին։
Գիտելիքի ակումբի անդամներն արդեն քանի շաբաթ արկղիկով հանդերձ շրջում էին դպրոցներում և հավաքում ծաղկի սերմեր: Ի պատիվ Սևանի ավագ, 4-րդ, 3-րդ և 8 -րդ դպրոցների,որտեղ շրջել էր մեր ծաղկասերմի արկղիկը և իհարկե մեր կազմակերպության կամավորների` մենք ունեինք բավարար, դեռ մի բան էլ շատ բազմատեսակ ու բազմագույն ծաղկի սերմեր:
Այսօր` մայիսի 8 -ին, Սևանի Արցախյան հերոսամարտերին նվիրված պանթեոնում մի խումբ պատանիների ու երիտասարդների այդքան մեծ սիրով արված աշխատանքը գույնզգույն ծաղիկների տեսքով կտեսնի` արդեն շուտով պանթեոն այցելած յուրաքանչյուր ոք ։ Ծաղկացանքին միացել էին Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու մեր հրաշալի պատանիները` տեր հոր գխավորությամբ :
Ծաղկացանքը կշարունակվի այլ վայրերում ))
Հ.Գ.
Հորդոր.Խնդրանք.
Սիրելի համաքաղաքացիներ.
Խնդրում ենք պահպանե’նք ծաղկանոցը և խնամե’նք ծաղիկները հնարավորության դեպքում կամ գոնե չփչացնենք )
