Ժպտա ) (լուսանկար, տեսաանյութ )

Ի՞նչն է խանգարում, որ հաճախ ԺՊՏԱՆՔ: Ապրիլի 1ին Սևանի բանուկ փողոցներից մեկում հանկարծ սկսեց ժպիտ թևածել:  Սևաներակի կամավորները  կազմակերպել էին ֆլեշ-մոբ` նպատակով ունենալով  անցորդներին ժպիտ պարգևել: Ֆլեշ-մոբին մասնակցում էին Սևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները: Ժպտա ակցիային միացան նաև  Գեղագիտության ազգային կենտրոնի Սևանի մասնաճյուղի  սաները` փողոցի երկայնքով գունավոր կավիճով »ժպիտիկներ» պատկերելով :