Քաղաքիս լուսավոր դեմքերը. Լուսինե Սեդրակյան

Ես Լուսինեն եմ։ Սովորում եմ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի 11-րդ բնագիտական դասարանում։ Ապագա կենսաքիմիկոս եմ։ Չնայած իմ բնագիտական հետաքրքրություններին, որոնք անմիջականորեն չեն առնչվում արվեստի հետ, լսելով Սևանում բացվող արվեստանոց-թեյարանի մասին՝ հասկացա, որ Բոհեմը շատ բան կփոխի իմ՝ գույները փոքր-ինչ կորցրած քաղաքում։