ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգու Սևանի բաժանմունքը հիմնադրվել է 1944թ. Սևան քաղաքի հյուսիս-արևելյան մասում, բնական դենդրոֆլորայից զուրկ տարածքի վրա, որը զբաղեցնում է 6,5 հեկտար տարածք: Սևանի բուսաբանական այգին աշխարհի ամենաբարձրադիր եզակի այգիներից է՝ 1920-2000 մ: Ավելի քան 80-ամյա գործունեության ընթացքում հավաքագրվել են բարձր ցրտադիմացկունությամբ օժտված բուսատեսակներ, որոնք մեծ դեր են խաղում Սևանա լճի ավազանի բնակավայրերի կանաչապատման գործում: Այստեղ կարող եք գտնել թե Սևանի ավազանին բնորոշ, թե այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ: Բուսաբանական այգում հավաքածուները տեղաբաշխված են 4՝ ծառուղիների (արոսենի և բարդու, հացենու և կեչու, սոճու, կաղնու) և էքսպոզիցիոն հողամասերի ձևով:



