Սևանի մշակույթի պալատ
1975 թվականից ի վեր Սևանում գործել է մշակույթի տունը։ Այստեղ կարելի է բազմակողմանիորեն ծանոթանալ թե հայկական մշակույթին, թե Սևան քաղաքին բնորոշ առանձնահատկություններին։ Մշակույթի տանը գործում է ժողովրդական թատրոնը և «Սևան» ժողովրդական պարային համույթը։ Մշակույթի պալատն ունի 500 հոգու համար նախատեսված դահլիճ, շենքում կան նաև ադմինիստրատիվ ենթակառույցներ՝ աշխատասենյակներ, հանդերձարաններ։ Բացի մեծ դահլիճը, կարելի է զուգահեռ միջոցառումներ իրականացնել նաև փոքր դահլիճում։
Մշակույթի տունն այսքանով իրեն չի սպառում, շենքում կարող եք գտնել գրադարանների կենտրոնացված համակարգը, արվեստի դպրոցը, բռնցքամարտի դահլիճը և 2019 թվականից ի վեր նաև Սևանի բիզնես կենտրոնը։