«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը Տեղական նախաձեռնությունների Կանադական ֆոնդի աջակցությամբ կարևորելով առողջ հարաբերությունների դերը գենդերային հիմքով բռնության դեպքերի նվազման և կանխարգելման գործում Հունվար և Փետրվար ամիսներին կազմակերպել է դասընթացներ Երևան, Արմավիր, Գավառ և Սևան քաղաքներում 18-35 տարեկան երիտասարդների համար:
Դասընթացները նվիրված են եղել Առողջ հարաբերությունների և գենդերային հիմքով բռնությանը:
Դասընթացների շրջանակներում ուսումնասիրության են առնվել հետևյալ թեմաները’
· Առողջ հարաբերություններ. որոնք են «առողջ» հարաբերությունները, ինչպես կառուցել այդ հարաբերությունները
· Ինչպես ճանաչել բռնարարին, ինչպես ժամանակին կանխարգելել բռնության հետագա դրսևորումները հարաբերություններում
· Գենդերային հիմքով բռնություն:
Փետրվարի 20 ին տեղի ունեցավ հանդիպում Սևան երիտասարդական ակումբում:
