While it was snowing we did something good for our beautiful city. There are two social enterprises in Sevan, Street Parade 588 and Bohem Studio-Teahouse, which are responsible for building a favorable environment and cultural environment not only for youth but also for people with disabilities in the community. Within the framework of this responsibility, together with the joint efforts of the two social enterprises, a ramp was built in front of the Bohem Studio-Teahouse. By the way, the entrance was chosen at the request of those with disabilities. Unfortunately, today our city is under the snow, but when the snow is somewhat retreated, the ramp will be ready for exploitation. Thus, another place in our city, even cultural, became accessible to people with disabilities.
Մինչ ձյուն էր գալիս, մենք մի լավ բան արեցինք մեր գեղեցիկ քաղաքի համար։ Սևանում գործում են երկու սոցիալական ձեռնարկություններ՝ Street Parade 588 և Bohem արվեստանոց -թեյարանը, որոնք պատասխանատվություն են կրում բարենպաստ և մշակութային միջավայր ձևավորելու ոչ միայն երիտասարդների, այլ նաև համայնքի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այս պատասխանատվության շրջանակներում, երկու ձեռնարկությունների համատեղ ուժերով թեյարանի դիմաց հարմարեցված թեքահարթակ է կառուցվել։ Ի դեպ, մուտքի տեղը ընտրվել է հաշմանդամություն ունեցող անձանց ցանկությամբ։ Ցավոք, այս պահին մեր քաղաքը ձյան տակ է, սակայն երբ ձյունը փոքր-ինչ նահանջի, թեքահարթակն արդեն կօգտագործվի։ Այսպիսով, մեր քաղաքում ևս մեկ վայր, այն էլ մշակութային, դարձավ հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։