Բարի գալուստ Սևան արշավականների ակումբ։
Մեր ճամփորդությունը սկսվեց մի պարզ գիտակցումով` մեր քայլած արահետները, տեսարժան վայրերը և լեռների գեղեցկությունը չափազանց հիասքանչ էին միայնակ տեսնելու և զգալու համար:
Այսպիսով ծնվեց Սեւանի արշավականների ակումբի ստեղծման գաղափարը։ Մեր ակումբը նվիրված է զարգացնել աշխույժ արշավային մշակույթը` ուսումնասիրելով Սևանը շրջապատող հիասքանչ լեռները: Հրաշալի լանդշաֆտների մեջ տեղավորված մեր արահետները առաջարկում են մի շարք արկածներ բոլոր մակարդակների արշավների սիրահարների համար:
Ստեղծվելով 2020թ-ին՝ Գրենոբլի քաղաքապետարանի և IRAPA հարթակի առատաձեռն աջակցությամբ՝ մեր ակումբը ձեռնամուխ եղավ բացօթյա ուսումնասիրություններին։ Անկախ նրանից, թե դուք փորձառու արշավորդ եք, թե սկսնակ արկածախնդիր, Սեւանի արշավականների ակումբում ձեզ սպասվում են հետաքրքիր արկածներ ու անմոռանալի արահետներ, այստեղ դուք կարող եք վայելել Սևանի ողջ գեղեցկությունը՝ տարբեր անկյուններից և միաժամանակ վայելել մեր ակումբականների ընկերակցությունը:



