Դեպի ավելի տուրիստական Սևան

Published by: 0

Bohem

Նոյեմբերի 16-ին Բոհեմ արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկությունում  տեղի ունեցավ հանդիպում Սևան -Գրենոբլ համագործակցության շրջանակներում տուրիզմի ծրագրերի  համակարգողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք տուրիստական կարճաժամկետ և հեռանկարային ծրագրեր ։ IRAPA հարթակի  հաղթող ՝ Փոստային քարտերի  ծրագրի հետ կապված  հստակեցվեցին հարցերն ու ժամկետները ։ Փոստային քարտերի այս փոքրիկ ծրագիրը նպատակ ունի արժևորելու մարզի մշակութային  ժառանգությունը և դրանք վերածելու փոստայի քարտերի՝ դարձնելով այն ցանկացած մարզ այցելող  հյուրի , տուրիստի համար ամենաարագահաս ու ամենաիրական հուշանվերը։
DSC00535
Հանդիպան ընթացքում քննարկվեց նաև Սևան երաժշտական փառատոն 2018-ի  նախապատրաստական աշխատանքների ընթացքը , ինչպես նաև գնահատվեց Սևան երաժշտակա փառատոն 2017 -ը  և հատկապես  Գրենոբլի քաղաքապետարանի ունեցած օժանդակության արդյունքները՝ վերահաստատելով կրկին անգամ միասին աշխատելու ցանկությունը ։
Քանի որ հանդիպումը Բոհեմ արվեստանոց-թեյարանում էր անմասն չմնաց նաև Բոհեմը ՝ իր տուրիստական  հեռանկարով։ Այնպես որ սպասեք նոր ծրագրերի ։
Bohem

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *