«Սևան Երիտասարդական Ակումբ» ՀԿ
Հեռ․՝ +37455662119
Էլ․ փոստ՝ sevanyouthclub@gmail.com
Հասցե՝ Հայաստան, Գեղարքունիքի մարզ, ք․ Սևան, Սայաթ-Նովա փող․ 14/5
Սոցիալական ցանցերի էջեր՝
Facebook՝ https://www.facebook.com/SevanYouthClub
Instagram՝ https://www.instagram.com/sevanyouthclub/
YouTube՝ https://www.youtube.com/@TVSYC/videos
Telegram՝ @sevanyouthclub
Կայք՝ http://sevanyc.org/hy (թարմացման փուլում)
ՀԿ նախագահ՝ Գոհար Մնացականյան
Հեռ․՝ +37455662119, +37493662119
Էլ․ փոստ՝ sevangog@gmail.com
«Սևան Երիտասարդական Ակումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2008 թվականին Սևանում։ Կազմակերպության տեսլականն է ունենալ կենսունակ և կայուն Սևան համայնք, որը զարգանում է երիտասարդների էներգիայի և ներուժի շնորհիվ, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ ունի իր ձայնը, իր դերը և կարողությունը՝ ստեղծելու դրական փոփոխություն Սևանի և Հայաստանի ավելի կանաչ ապագայի համար։
Կազմակերպության առաքելությունն է ուժ տալ համայնքի երիտասարդներին՝ Սևան քաղաքը զարգացնելու համար։ ՀԿ-ի գործունեության հիմնական ուղղություններն են կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը և շրջակա միջավայրի պահպանությունը։
Բարի գալուստ «Սևան Երիտասարդական Ակումբ», որտեղ Սևանի ամենաակտիվ և նախաձեռնող երիտասարդները աշխատում են և իրականացնում հետաքրքիր ծրագրեր։
Մեր գործունեության տարիների փորձն ապացուցել է համայնքին, որ յուրաքանչյուր նախագիծ (նույնիսկ փոքրերը) համայնքը դարձնում է ավելի լավը, ավելի գունեղ, իսկ շրջակա միջավայրը՝ ավելի հաճելի հենց երիտասարդի համար։ Վերջին տարիների ամենանշանակալի նախագծերն են՝
- «Բոհեմ» արվեստանոց-թեյարան սոցիալական ձեռնարկություն․ արվեստանոցի նպատակն է զարգացնել համայնքի մշակութային միջավայրը, ստեղծել տարածք մշակութային ժամանցի համար և բարելավել զբոսաշրջությունը Սևան քաղաքում։ Նախագիծը ֆինանսավորել է «Միջազգային հաղորդակցությունների և զարգացման կենտրոն» ՀԿ-ն ԵՄ ֆինանսավորման միջոցով (2017)։
Website: https://bohem.am
Facebook: https://www.facebook.com/bohemsevan
Instagram: https://www.instagram.com/bohem.teahouse/
Youtube: https://www.youtube.com/@bohemstudio-teahouse7855
- Սևան միջազգային երաժշտական փառատոն (2015-2023)․ փառատոնը միասին հավաքեց 110 երաժշտական խմբեր և մոտ 300 երաժիշտների։ Մոտավորապես 70 բիզնեսներ ներկայացրին իրենց արտադրությունը տաղավարներում, և մոտավորապես 15000 տուրիստներ այցելեցին Սևան։ Բյուջեն հավաքվել էր համայնքային ֆինանսավորման, տարբեր դրամաշնորհների և նվիրատվությունների միջոցով։
Website: http://fest.sevanyc.org/en/
Facebook: https://www.facebook.com/SevanMusicFestival
Instagram: https://www.instagram.com/sevan.music.festival/
Youtube: https://www.youtube.com/@sevanmusicfestival2987
- «Փոստքարտ Հայաստան» նախաձեռնություն (2018)․ նպատակ ուներ բարձրացնել իրազեկվածությունը տարածաշրջանի տեսարժան վայրերի և մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ։ Այս նպատակով տպագրվել են տեղեկատվական բացիկներ՝ Գեղարքունիքի մարզի 10 զբոսաշրջային երթուղիների մասին: Նախաձեռնությունը ֆինանսավորվել է Գրենոբլի քաղաքապետարանի և IRAPA հարթակի կողմից:
Facebook: https://www.facebook.com/PostcardsArmenia
- «Trip mate» (2021)․ նախագիծը կարճ տեսանյութերի և բացիկների շարք էր՝ մարզի զբոսաշրջային երթուղիների մասին: Նախագծի ավարտին ՀԿ-ն պատրաստել էր 20 տեսակի փոստքարտ և 3 տեղեկատվական տեսանյութ Գեղարքունիքի մարզի մասին: Նախագիծը ֆինանսավորվել է «DVV International» հայկական գրասենյակի կողմից:
Facebook: https://www.facebook.com/tripmate20
Youtube: https://youtu.be/DBDGbph_rww?si=8gZJGyBBq2GGUqm2
- «Ափդեյթ»-ը (2020) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագիծ է: Այն Գեղարքունիքի երաժշտական ժառանգության մասնակի գույքագրում է: Արդյունքում ստեղծվել է 10 երգից բաղկացած էլեկտրոնային գիրք, և համայնքում անցկացվել է 3 համերգ: Ֆինանսավորող կազմակերպությունը «DVV International» հայկական գրասենյակն է:
Youtube: https://www.youtube.com/watch?v=UReavrOhuio
- «Ափդեյթ 2»-ը (2021) ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագիծ է: Այն Գեղարքունիքի երաժշտական ժառանգության մասնակի գույքագրում է: Արդյունքում ստեղծվել է 10 երգից բաղկացած էլեկտրոնային գիրք, և համայնքում անցկացվել է 3 համերգ: Ֆինանսավորող հաստատությունը Կրթության և գիտության նախարարությունն է:
Youtube: https://www.youtube.com/playlist?list=PLE3ZSs89BBHRFDwRNqsQVyYSJJMudPkJ
- «Ափդեյթ 3»-ը (2022) ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված նախագիծ է: Այս նախագիծը նպատակ ուներ թարմացնել նախորդ նախագծերի ցանկից 3 երգ և վերամշակել դրանք ժամանակակից երգչի կամ խմբի կողմից: Ֆինանսավորող հաստատությունը ԿԳՄՍ նախարարությունն էր:
Youtube: https://www.youtube.com/playlist?list=PLE3ZSs89BBHRHDh85Y-79FGXSecnIAiS-
- «Ափդեյթ 4»-ի շրջանակներում մշակվել և պատրաստվել են Սևանա լճի ավազանից հավաքված 10 հին երգեր տեղացի երաժիշտների հետ, ապա ձայնագրվել է համերգաշար։
- «Երաժշտության ուժը» մեծահասակների ուսուցման նախագիծը նպատակ ուներ 20 մեծահասակների տալ տարրական երաժշտական կրթություն։ Մասնակիցները ներգրավված էին 4 երաժշտական լաբորատորիաներում՝ վոկալ, կիթառ, դաշնամուր և հարվածային գործիքներ։ Կազմակերպության և նախագծի ուսումնական թիմի կողմից ստեղծվել է առցանց դասընթացների փաթեթ։ Նախագիծն իրականացվել է «DVV International Armenia»-ի ֆինանսական աջակցությամբ։
- «Արարում». ծրագրի շրջանակում մոտ 30 չափահաս անձինք ուսում ստացան և ձեռք բերեցին կարևոր հմտություններ կավագործության և հելունագործության ոլորտներում։ Նախագիծը հնարավորություն տվեց մասնակիցներին կրթություն ստանալ՝ զարգացնելու այնպիսի հմտություններ, ինչպիսիք են մարքեթինգը, վաճառքը, արտադրանքի դիզայնը և ֆինանսական գրագիտությունը։ Բացի այդ, ծրագրի մասնակիցները իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցեցին ուրիշներին՝ ստեղծելով դասերի առցանց տեսանյութեր։
- Սևան համայնքի մշակութային ռազմավարության ստեղծում (համադիմորդ). ԵՄ-ի կողմից ֆինանսավորված այս ծրագրի շրջանակում համայնքի այլ ՀԿ-ների հետ միասին մշակվեց Սևան համայնքի մշակութային ռազմավարությունը։
- «Չպատմված պատմություններ» ծրագիր` տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության բանահյուսական նյութերի պահպանման համար։ Ծրագրի շրջանակում հավաքագրվեցին և գրանցվեցին տասնյակ արժեքավոր բանահյուսական նյութեր, որոնցից 10-ը ներառվեցին էլեկտրոնային գրքում և հանրայնացվեցին նկարչական մրցույթ-փառատոնի, պատմությունների և փոդքաստների միջոցով։ Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։
Youtube: https://www.youtube.com/playlist?list=PLE3ZSs89BBHQ9yJoOBBk6jgDjTL1FKrlg
- Գործունեությունների շարքում է նաև «WasteUp» ուսուցողական դասընթացների շարքը, որի ընթացքում համայնքի երիտասարդները սովորեցին թղթի և պլաստիկի թափոնների վերամշակում՝ դրանք վերածելով տարբեր իրերի։ Դասընթացավարները «From Trash to Treasure» նախաձեռնության մասնակիցներն էին, որը հաջողությամբ կազմակերպվել էր «GIZ»-ի կողմից և իրականացվել 2022 թվականին Սևան համայնքում։
- «Փոքրիկ Իշխան» տիկնիկային թատրոնի նախագիծ, որի շրջանակում տիկնիկները պատրաստվել էին թափոններից, և «Փոքրիկ իշխանը» բեմադրվեց բնապահպանական թեմատիկայով (2023–2024)։
- 2019 թվականին ֆրանսիական AFRAT ընկերության հետ համագործակցությամբ ստեղծվեց Սևանի քայլարշավային ակումբը (Sevan Hiking Club)՝ առաջինը տարածաշրջանում։
Facebook: https://www.facebook.com/Sevanhikingclub
Instagram: https://www.instagram.com/sevanhikingclub/
- Քայլարշավային փառատոնները 2022 և 2023 թվականներին իրենց տեսակի մեջ առաջինն էին։ Դրանք կազմակերպվել էին Սևանա լճի շրջակայքում ֆրանսիական AFRAT տուրօպերատորի հետ համագործակցությամբ։
- 2023 թվականին ստեղծվեց և քարտեզագրվեց Սևանի առաջին քայլարշավային արահետը՝ Սևանի երազանքի արահետը։
- «Թող լինի այգի»-ն շարունակական, բազմաշերտ նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է 2020 թվականից սկսած համայնքում ստեղծել քաղաքային այգի և բնակիչների շրջանում ձևավորել քաղաքային այգեգործության մշակույթ։
Facebook: https://www.facebook.com/groups/3337115483254240
Instagram: https://www.instagram.com/sevancitypark/
- «ՍևանաՑանց»-ը երիտասարդական մշակութային նախագիծ է, որի նպատակն է ստեղծել երիտասարդական համայնք Սևանա լճի շուրջ՝ միավորելով այն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են Սևանի շրջակայքի մշակութային ժառանգության պահպանմամբ։
- «Նկուղ»-ը երիտասարդական ստեղծարար հարթակ է ամբողջ համայնքի համար։