Կարծրատիպ կա, թե Սևանի բոլոր լողափերը զավթված են, ու Սևանում հանգստանալը շատ թանկ է: Մինչդեռ Սևանում կան հանրային լողափեր, որտեղ պայմաններն անգամ ավելի հարմարավետ են, քան բազմաթիվ վճարովի լողափերում: Սևանի առաջին հանրային լողափում ստեղծված են բոլոր նախադրյալները հիանալի հանգստյան օր անցկացնելու համար․
- Անվճար ավտոկայանատեղի
- Անվճար լողափնյա թախտեր թե՛ արևի տակ, թե՛ ստվերոտ տարածքում
- Հանդերձարաններ
- Մանկական խաղահրապարակ
- Վոլեյբոլի ցանց
- Ամեն օր մաքրվող ափ, ավազ և մաքուր ջուր
- Փրկարարներ, ովքեր ապահովում են անվտանգությունը
- Սան հանգույց
- Խմելու ջուր
- Սրճարան-խանութ
Հանրային լողափը գտնվում է Սևան քաղաքի մոտ: Երևան-Սևան-Գավառ խաչմերուկի վերգետնյա անցումից դեպի աջ: