Բոհեմը փոքր ինչ կոմիտասացավ

Published by: 0

29
Կոմիտասը վարդ էր քաղում. նա սիրում էր թեյի հետ (որի ամենալավ ու ամենաթանկ տեսակն էր միշտ գործ ածում) չորացրած վարդի տերևներ խառնել մեկ֊մեկ։

Կոմիտասը ժամանակակիցների հուշերում և վկայություններում
Մանուկ Աբեղյան
Բոհեմում ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐՆ ստացվեց։
Մեծն Կոմիտասի ծննդյան 148 -րդ ամյակի կապակցությամբ Բոհեմում Կոմիտասի հոբելյանական օրն  էր ։
Կեսօրից հետո հյուընկալեցինք  Գեղագիտության ազգային կենտրոնի սաներին , ովքեր Բոհեմում ստեղծագործեցին Կոմիտասին նվիրված թեմաներով, ապա երեկոյան Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաներն հետաքրքիր հանդիպում անցկացրին՝ բացահայտելով ներկաներին Կոմիտասի կյանքից հետաքրքիր դրվագներ ։ Երեկոն ավարտեցինք Կոմիտասյան մեղեդիներով՝ ինչպես հոգևոր , այպես էլ ժողովրդական երգերով համեմված ։ Սևանցի երիտասարդ Հասմիկ Բաղդասարյանն էլ ներկաներին բացահայտեց իր տաղանդը՝ ներկայանալով Կոմիտասից փոքրիկ կատարումով։ 
Այսօր նույնիսկ մեր մենյուն էր համապատասխանեցվել օրվան։ Փոքր ինչ ուսումնասիրելով՝ պարզեցինք, թե ինչպիսի թեյ էր սիրում վարդապետը խմել ։ Իսկ ուտեստներից, իր օրերում Վանում տարածված ուտելիքիներից էր «Ժաժիկ» կողվող ուտեստը , որն էլ և հյուրասիրվեց հյուրերին ։
Վստահ, մարդիկ, ովքեր ներկա էին այսօր Բոհեմում, իրենց հետ տուն տարան մի փոքրիկ մասնիկ Կոմիտասից։
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 11
  • 12
  • 13
  • 15
  • 17
  • 22
  • 23
  • 24
  • 27
  • 28
  • 32
  • 36
  • 22045994_1998148453774528_8202723674581039833_n

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *