ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍԻՑ մի փոքր լույս

Published by: 0

3

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍԻՑ մի փոքր լույս լուսավորեց  գարնանային կիրակին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Եղիցի Լույս ծրագիրը, որը Սևան երիտասարդական ակումբի և  Վազգենյան դպրանոցի համատեղ իրականացվող  հանդիպումների ծրագիր էր , հայտարարել էր  «Եղիցի լույս» խորագիրը կրող պատմվածքների և լուսանկարների ստեղծագործական մրցույց:
Այս  ստեղծագործական մրցույթի հաղթողները վաղուց արդեն պարզ էին և   վերջապես մարտի 5 ին  կայացավ  մասնակիցների հանդիպումը ։ Հանդիպումն անցավ շատ ջերմ, հետաքրքիր մթնոլորտում։ Մասնակիցները սկզբում այցելեցին քաղաքի Սբ . Հրեշտակապետաց եկեղեցի որից հետո մի փոքր էքսկուրս կատարեցին  քաղաքում` ծանոթացանալով  քաղաքի պատմության  հետ: Իսկ հանդիպման վերջնակետը Սևան երիտասարդական ակումբն էր։ Թեյի սեղանի շուրջ ավելի մոտիկից ծանոթացանք և շփվեցինք միմյանց հետ, ծավալվեց հետաքրքիր զրույց ։ Դե իսկ վերջում մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր,  իսկ հաղթողներին նաև գրքեր: Վստահաբար այս հանդիպումը չի մնա միակը, այն կունենա շարունակություն,  արդյունքում կստեղծվեն  համագործակցություններ, ընկերական կապեր  և վերացական  եղիցի լույս արտահայտությունը թևեր ու հոգի կստանա:

  • 13
  • 12
  • 11
  • 10
  • 9
  • 8
  • 7
  • 6
  • 5
  • 4
  • 2
  • 1
  • 01
  • 3

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *