Հաղորդակցվիր ԳՐՔՈՎ

Published by: 0

30

Այս տարի ևս գրքահավաքը տվեց հրաշալի արդյունք:
Համայնքի տարբեր կառույցներ և պարզապես անհատներ միացին նախաձեռնությանը:
Սևան երիտասարդական ակումբը նախատեսել էր այս տարի բավարարվել միայն Գրենոբլի հայ համայնքի երեխաների համար գրքերի հավաքագրումով: Սակայն շուտով  մեր համաքաղաքացի Հեղինե Ղարիբյանն էլ միացավ նախաձեռնությանը` առաջարկելով  արցախյան զրամասերից մեկի համար  գրքեր հավաքագրել :
Երկու գաղափարները միանալով իրար` դարձան մի մեծ ԳՐՔԱՀԱՎԱՔ:
Մեզ միացան Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները, Մ.Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական  և Գոմաձորի թիվ 6 միջնակարգ դպրոցները և պարզապես ակտիվ քաղաքացիներ:   Հավաքագրվեց մոտ 350 կտոր գրականություն:
Այս տարվա կարգախոսն էր «Հաղորդակցվիր գրքով»  և,  բացի գրքերից, նախաձեռնության մասնակիցներն իրենց գրքերի հետ  գրել էին նամակներ թե’ Գրենոբլի հայ համայնքի երեխաներին և թե’ հայ զինվորներին:
Թվային աշխարհի պրակտիկ ու հեշտ սովորույթների մեջ գրեթե վերացել է թղթով  նամակ  գրելու հաճելի և ստեղծագործ  մշակույթը:  Այս նախաձեռնության նպատակն էր` վերականգնել այն և  գրքի հետ միասին «հաղորդագրություն» ուղարկել ` լի  ոգևորությամբ, լավ ու բարի մաղթանքներով և իհարկե հետադարձ կապի ակնկալիքով:

  • 16807419_1450301968347525_7006170891876094410_n
  • 16807030_1450302001680855_5146046136102335770_n
  • 16796909_1450306065013782_9142765526471301728_o
  • 16649574_1450301965014192_6182481962896624059_n
  • 29
  • 20
  • 21
  • 22
  • 24
  • 25
  • 30
  • 2
  • 4
  • 7

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *