Հեծանվաերթ

Published by: 0

20

Նոյեմբերի 7 -ին, Սևանի տոնին ընդառաջ, Սևանի Սբ. Հրեշտակապետաց տոնի օրը , հենց եկեղեցու բակից մեկնարկեց  Սևան երիտասարդական ակումբի նախաձոռնած  մեր քաղաքում առաջին հեծանվաերթը, որը վստահաբար կստանա պարբերական բնույթ:
Հեծանվաերթի մասնակից պատանիներն ու երիտասարդները մեծ ոգևորությամբ ազդարարեցին այսուհետ այս մշակույթի մեր կյանք ներմուծուման մասին : Թե ինչ ոգևորություն էր տիրում ամբողջ ընթացքում դժվար է նկարագրել բառերով: Մասնակիցներն անցնելով ամբողջ  Նաիրյան փողոցի երկայնքով՝  հասան վերջնակետին՝ Հ.Դանիելյանի անվան հրապարակ, որն այսուհետ ոչ փաստացի կկոչվի  Հեծանվասերների պուրակ: Խաչմերուկներին  հսկում էին մեր քաղաքի ոստիկաններն ՝ ապահովելով անվտանգությունը: Այսպիսվ հիմք դրվեց մեր  Հեծանվասերների ակումբին, որի անդամները կդառան այս մշակույթի կրողներն ու ջատագովները :
Հեծանվաերթի մասնակիցներից ամենափոքրը 8 ամյա Միքայելն էր, ով նույնիսկ հետ ընկնելով շարասյունից, համառորեն, անկոտրուն , ճեղքելով մեքենաների խիտ երթևեկությունը ՝ ինքնուրույն  հասավ վերջնակետին, իսկ տարիքով ամենամեծը  մեր քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քհն. Իգնաթևոսյանն էր, ով իր կենսուրախ ու դրական կերպարով վարակում էր շրջապատին: Ապիսով, մեծ թե փոքր, հոգևորական , թե աշխարհիկ, աշակերտ , թե աշխատող , բոլորս միասին վերահաստատում ենք այն միտքը, որ մենք ուզում ենք ապրել ԱՌՈՂՋ, ՈՒՐԱԽ ու ՊՈԶԻՏԻՎ:
Միացեք մեր ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ..

Լուսանկարներ ՝

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28

Շնորհակալություն նաև Գեղամա TV -ին՝ լուսաբանելու համար

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *