Տագնապից դուրս եկան 2 տաղանդ

Published by: 0

13405683_1065958653474067_1892257838_o

Youtub-յան անթիվ ու անսպառ  տեսահոլովակների մեջ երբեմն լինում են վիդեոներ, որոնք առավել հաճույքով ենք նայում, քանզի այնտեղ են քո ընկերները : Հենց այս տրամաբանությամբ բաժանորդագրվելով Kolya952 youtube-յան օգտատերին հաճախակի հետևում ենք մեր սևաներակցի ( ովքեր չգիտեն սևաներակցին դա Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի անդամներն են)   Կոլյա Հայրապետյանի բլոգներին , ուրախանում, ժպտում , պոզիտիվով լցվում : Բայց արի ու տես , որ այս անգամ սեղմելով ստացած հղումը հաճելիորեն զարմացանք : Կոլյան , որ  Երևանի Թատրոնի և կինոյի պետական Ինստիտուտում 2-րդ կուրս խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնում է սովորում տեղադրել էր  Alarm /Տագնապ  անունը կրող շատ հետաքրքիր ու որակապես լիովին տարբեր մի հոլովակ :  Մի տեսակ լցվում ես հպարտության զգացումով, որ քո քաղաքում տաղանդավոր երիտասարդները ստեղծագործում են: Պատկերացրեք` որքան ավելի շատ էր  էր հպարտությունը , երբ գլխավոր դերակատարուհին ոչ ավել ոչ պակաս  մեր կազմակերպության ամենաակտիվ դեմքերից մեկը ` Արմինե Ժամհարյանն է` էությամբ դերասանուհի, մասնագիտությամբ չգիտես ինչու ` հաշվապահ :
Կարճ հարցազրույց ունեցանք մեր այսօրվա հերոսնեի հետ   և խնդրեցինք պատմել ֆիլմի մասին  կիսվել իրենց տպավորություններով, հետաքրքիր դրվագներով  :
Կոլյա Հայրապետյան 

Ֆիլմը շատ կարճ հոլովակ էր , կարելի է ասել  սարսափ ժանրի: Իչքան էլ լուրջ կադրերով լի էր այնքան էլ լի էր ծիծաղը նկարահանումների ժամանակ: Ասեմ որ միջանցքի տեսարանում սարսափ ատմոսֆերան իրոք կար քանի որ ոչ բնակելի վայր էր ու տարատեսակ ձայներ էին լսվում ։ Դերասանուհին` Արմինեն, մեծ հաճույքով օգնեց ֆիլմը ստանալու հարցում ջանասիրաբար կերտելով իր կերպարը և այսքան հետաքրքիր նկարահանումներ ունենալուց հետո առիթ լինելու դեպքում կրկին կուզենամ աշխատել Արմինեի հետ:

Արմինե Ժամհարյան

Նմանատիպ կարճամետրաժ ֆիլմում, այն էլ գլխավոր հերոսուհու կերպարում առաջին անգամ էի : Եվս մեկ փորձ ունեցել եմ, բայց մի քանի վարկյանանոց դեր էր , կրկին Կոլյայի ֆիլմում:

Անշուշտ նկարահանումը հեշտ չէր , իմ կողմից մասնագիտական փորձառության պակասը խանգարում էր, սակայն մասնագետների օգնությամբ ` Կոլյաի և Արմանի , կարծես թե հաղթահարեցի դժվարությունները : Նկարահանման ընթացքն իրոք բարձրակարգ էր , հաճելի և անմոռանալի պահերով լի : Շնորհակսլություն Կոլյաին այսպիսի հնարավորություն ընձեռելու համար և հուսով եմ մեր հսմագործակցությունը շարունակական կլինի:

Մի հարց, որը սովորաբար Կոլյան տալիս է ուրիշներին իր  տեսանյութերում ,  հիմա փոքր իչ փոխված ու ավելի հասցեական տանք իրեն :

«Ռեժիսյորի մասնագիտությամբ ակտիվ  երիտասարդը կարող է ապրել Սևանում, եթե այո ինչո՞ւ  և եթե ոչ ինչո՞ւ »:

Կոլյա Հայրապետյան 

Իհարկե ԱՅՈ:
Դե ապրելով Սևանում ստանում ես ամենամեծ ոգեշնչումը և այդ մեծ ատմոսֆերան, որ կա Սևանում ոչ մի բանի նման չի , հիմնականում մտքերը ի հայտ են գալիս հենց այստեղ:

Դե մեզ մնում է հաջողություններ մաղթել նրանց և առաջարկել Ձեզ դիտել այս հոլովակը , առանց վախերի )))

Գ.Մնացականյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *