Ուղերձ` օգնելու, ներելու և սիրելու մասին.Մանե Սերգոյան

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կարճամետրաժ սոցիլական ֆիլմը ներկայացված է Web Ծիրան, Ավրորա, Art Fest , Մեկ կադր և Սոսե ֆիլմերի փառատոններին: Ֆիլմի հեղինակը` Մանե Սերգոյանը, այս տարի ավարտում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի 4-րդ կուրսը: Ֆիլմն իր դիպլոմային աշխատանքն է:
Մանեն, ով նաև Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի ակտիվ անդամներից է, սիրով կիսվեց ֆիլմի գաղափարի, մտահաղացման և մտքից դեպի իրականացում տանող ճանապարհի մասին:

Տեսակը` ՏԱՂԱՆԴԱՎՈՐ

Փետրվարի 13 ին ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատորնում կկայանա <<Ժաննա Դ՛Արկ>> ներկայացման պրեմիերան , որի հրաշալի դերակատարներից մեկի հետ էլ կծանոթանանք. տաղանդավոր, գեղեցիկ, նպատակասլաց, իսկական սևանցու լավ տեսակի , Սևան երիտասարդական ակումբի ակտիվ ու հավատարիմ անդամներից մեկի ` Արման Խաչատրյանի հետ է մեր հարցազրույցը: -Ինչո՞վ ես զբաղվում ընդհանրապես: — Սովորում եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում, […]

#BridgingStories կամ «Կամրջելով պատմություններ».Սասուն Մինասյան

Օրեր առաջ ՆՓԱԿ-ում կայացած #BridgingStories կամ «Կամրջելով պատմություններ» ծրագրի մանակիցների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսն էր, որին մասնակցում էր նաև մեր ակումբի ակտիվ կամավոր Սասուն Մինասյանը: Քանի որ Սասունի շնորհիվ ծրագրի ընթացքում բազմաթիվ անգամներ մեր քաղաքը լուսաբանվեց տարբեր հարթակներում և վերջիվերջո Սասունը դարձավ ծրագրի հաղթողներից մեկը , խնդրենք նրան պատմել այս ամենի մասին : -Իրոք մեծ պատիվ […]

Եղիցի լույս

Եղիցի լույս Հեղինակ՝ Էլլա Մնացականյան    Երբ Արմենն առաջին անգամ ոտք դրեց հարազատ հայրենիք՝ «պաշտոնական» հայրենիք, արդեն տասնութ տարեկան էր: Պատկերացնում եք՝ ինչքա՜ն մեծ բացթողման մեջ էր ակամա ապրել այդ տարիների ընթացքում, չէ՞ որ հայրենիքը հոր ու մոր նման մի բան է. պիտի ծնվածդ պահից ի վեր կողքիդ լինի, որ կարողանաս աճել ու սերտաճել իրեն, […]