Այստեղ կարող եք գտնել Սևանի ստեղծագործ երիտասարդներին:
«Բոհեմ» արվեստանոց թեյարանը սոցիալական ձեռնարկություն է, որի հիմնական նպատակն է ստեղծել մշակութային միջավայր Սևան քաղաքում: Այն նպատակ ունի դառնալ երիտասարդ ստեղծագործողների արտահայտվելու և իրենց ներուժը իրագործելու հարթակ, և, ի վերջո, վերածվել քաղաքի ամենասիրելի վայրերից մեկի՝ եթե ոչ ամենասիրելիի: Արվեստի և ազատության մթնոլորտում այցելուները կարող են գտնել ներդաշնակություն, ինչպես հոգու, այնպես էլ մտքի համար:
Որպես սոցիալական ձեռնարկություն՝ շահույթի ավելի քան 50%-ը ուղղվում է համայնքային ծրագրերի, որոնք նպատակ ունեն վերականգնել տարածքի մշակութային կյանքը (օրինակ՝ ամենամյա Սևանի երաժշտական փառատոնը):
Մշակութային ժամանցից բացի, այստեղ կարող եք համտեսել ավանդական հայկական ուտեստներ և ընտրել լայն ընտրանի թեյերից:


