Քաղաքիս լուսավոր դեմքերը. Մերի Մկրտչյան

Published by: 0

Meri

ԲՈՀԵՄԱԿԱՆՆԵՐԸ

քաղաքիս լուսավոր դեմքերը

MeriՄերի Մկրտչյան

Ապագա երաժիշտ -մանկավարժ ( Մանկավարժական համարսարան,  երաժշտական կրթություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի ) , ներկա  ակտիվ սևաներակցի :

Լինելով արվեստի բանգավառում, շփվելով քաղաքի մշակությաին կյանքի հետ,  հասկանում ես որ այն այդքան էլ գոյություն չունի ու դու, եթե ուզում ես մասնակցել որևէ մի մշակութային միջոցառման, որևէ նոր բան վերցնելու քեզ համար, լցվել հոգեպես,առնվազն  պետք է կտրես ու հասնես մայրաքաղաք, այն ինչ երբ քո քաղաքը ունի  բոլոր հնարավորությունները ունենալու նմանատիպ միջավայր: Արվեստի ոլորտում  լինելով հասկանում ես, որ  մեր փոքրիկ քաղաքում երկար ժամանկ չես կարող մնալ ու ստեղծագործել, թե աշխատատեղերի բացակայության պատճառով և թե միջավայրի բացակայության պատճառով: դա էր պատճառը , որ   «Բոհեմ»-ի գաղափարը միանգամից բարձրացրեց բոլորիս տրամադրությունը, աշխատեցրինք մեր երևակայությունը և ահա արդեն դրա իրագործման ճանապարհին ենք: «Բոհեմ»-ը հնարավորություն կտա ոչ միայն մշակույթի բնագավառում սովորող և աշխատող երիտասարդներին  մեր
քաղաքում ինքնադրսևորվելու , ներկայացնելու իրենց բաժին հասած տաղանդը,  այլ նաև հրաշալի առիթ կդառնա օգնելու   քաղաքի կյանքը ակտիվացնելու և լցնելու մշակութային  մթնոլորտով: «Բոհեմ»-ի առկայությունը որոշակիորեն կլուծի կարևոր խնդիրներից մեկը՝ քաղաքից լավ ու պայծառ երիտասարդների արտագաղթի հարցը : Ու պարբերաբար լսելով արձագանքները,  հասկանում ես թե մարդիկ որքան ունեն նմանատիպ միջավայրի կարիք:  

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *