«Անմահ աղբի»-ի կրճատման ճանապարհին

Published by: 0

01

Մեկնարկեց Կազա շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագիրը:  Ծրագիր, որը միտված է  կրճատել «անմահ աղբի»-ի՝ պոլիէթիլենային տոպրակների քանակը համայնքում, նվազեցնելով նրանց վնասակար ազդեցությունը Սևանի ավազանի ֆաունայի և ֆլորայի միջավայրում և առաջարկելով այլընտրանքային տարբերակ: Խոսքը  բնական ծագում ունեցող թղթե և կտորե տոպրակների արտադրության մասին է: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել թղթե, կտորե տոպարակների արտադրւթյուն, համայնքային շուկայում նոր էկոկոգիապես մաքուր և առողջության համար անվտանգ արտադրանք առաջարկելով: Ծրագրի իրականացման առաջին քայլերից էր պոլիէթիլենային տոպրակների վնասակար ազդեցության մասին տեղեկատվության տարածումը՝ ճանաչողական բնույթի թրեյնինգների միջոցով:  Առաջին թրեյնինգը անցկացվեց Սևանի համար 1 հիմնական դպրոցում 8-9-րդ դասարանների աշակերտների հետ: Թրեյնինգի ընթացքում քննարկումների և ինտերակտիվ խաղի միջոցով ներկայացվեց պոլիէթիլենային, թղթե և կտորե տոպրակների դրական և բացասական ազդեցության և ունեցած առավելությունների ու  թերությունների մասին: Աշակերտները ակտիվ մասնակցություն ունեցան քննարկումներին առաջարկելով  ուրույն տեսակետներ և լուծման տարբերակներ պոլիէթիլենային տոպրակների  քանակը համայնքում նվազեցնելուն ուղղված:

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *