Ձմեռը միայն մրսելու համար չէ

Published by: 0

28

Վերադառնալով հին  և հետաքրքիր ձմեռային ավանդույթներին Սևան երիտասարդական ակումբն այս անգամ ևս կազմակերպեց մի շատ զվարճալի,  հետաքրքիր  և առողջարար  ձմեռային միջոցառում ։ Մի քանի օր առաջ  մեր ֆեյսբուքյան էջում նշվեց, որ կիրակի օրը ժամը 14։00-ից բացում ենք այս տարվա ձմեռային ակտիվ հանգստի սեզոնը, և հիշեցնում, որ Ձմեռը միայն մրսելու համար չէ․․․․ Եվ արդեն այսօր մեզ միացան բազմաթիվ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ  և մեծահասակներ ։ Եվ մենք մեծ, խենթ ու խելառ  խմբով ուղևորվեցինք  դեպի  Սևանի Բուսաբանական այգու հարակից լեռը ։ Բոլորն իրենց հետ վերցրել էին սահնակներ, դահուկներ, և այլ բազմապիսի զվարճալի սահելու միջողներ ։ Մենք բոլորս հիանալի ժամանակ անցկացրեցինք Սևանա լճի ֆոնին  մագլցելով և սահելով ձնառատ լեռը ։ Մենք շարունակելու ենք ձմեռային միջոցառումները  և սպասելու ենք ակտիվ երիտասրդների, որոնք ևս կմիանան մեզ վերահաստատելու , որ  Ձմեռը միայն մրսելու համար չէ․․․

Առողջ ու առանց համաճարակների, սիրով`   Սևան Երիտասարդական Ակումբ ՀԿ

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43′
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50

Հեղինակ ` Կոլյա Հայրապետյան
Լուսանկարները ` Սասուն Մինասյան, Կոլյա Հայրապետյան, Գոհար Մնացականյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *