Սևան երաժշտական փառատոն — Հարցազրույց Արմեն Ավետիսյանի հետ և ծիածանի յոթ գույները

Published by: 0

13989717_1494673240558560_1576755623_n

Արմեն Ավետիսյանի ծիածանի յոթ գույները

_Դուք ստեղծագործող եք: Ի՞նչ ուշագրավ հանդիպումներ եք ունեցել, որոնք շատերի համար ապրած օրը իմաստավորելու խորհուրդ ունեն:
_Այո, ստեղծագործում եմ, նաև երգում: Հիմնականում գործիքային և վոկալ կատարողական ժանրերում եմ աշխատում:
Հանդիպել եմ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ, իսկ օպերային մեծություններից, ինչպիսիք են Պլաչիդո Դոմինգոն և Վահան Միրաքյանը, ստացել վարպետության դասեր:

_Եթե գեղեցիկը սկսվում է զարմանքի զգացումից, ապա զարմանքը՝ մանկությունից: Մանկության ի՞նչ հուշ է մշտապես ուղեկցում Ձեզ:

_Ինձ համար գեղեցիկը սկսվում է չափից, որովհետև հենց ճիշտ չափն է որոշում գեղեցիկը:
Մանկությանս ամենամեծ հետքը թողել է Շիրակի հարթավայրը: Երբ նայում ես սարի գագաթից, իսկ ներքևում տեսնում ես սարյանական և մինասյան գույներ, արտեր ու դաշտեր, որոնք կարծես ուզում են քեզ իրենց մեջ կլանել:

_Ինչպե՞ս հայտնաբերեցիք Ձեր մեջ ստեղծագործողին, թե՞ ուրիշը «թաքնված տեղից» հայտնաբերեց Ձեզ:
_Մանկուց երգել եմ, եղել շատ մանկապատանեկան մրցույթներում, ստացել մի շարք մրցանակներ: Առաջին ստեղծագործությունս եղել է գործիքային պիես թավջութակի և դաշնամուրի համար, որը գրել եմ 14 տարեկանում:
_Ի՞նչ է երգը, ինչպե՞ս է երգը ծնվում և ինչու՞ է ծնվում:
_Երբ ծնվեց մարդը, ծնվեց նաև երգը: Երգը մարդու զգացմունքների ժայթքումն է՝ արտահայտված խոսքի և երաժշտության բարձր միասնությամբ:
_ Եղե՞լ եք երբևէ ուրիշ երկրներում և համեմատելով ի՞նչը կուզենայիք փոխել մեր երկրում:

— Եղել եմ Ֆրանսիայում, Ավստրիայում: Մենք ունենք լավ կրթություն և լավ մշակույթ, որը բնավ չի զիջում եվրոպականին, բայց չունենք գնահատելու մշակույթ… Թերևս, բացի գնահատելուց, ոչինչ չէի փոխի:
_ Գիտենք, որ ամենաթանկը այսօր նոր գաղափարներն են: Ի՞նչ նախաձեռնություններ եք իրականացրել, որոնք երկար կյանք են ունեցել:

_Բազում ծրագրեր եմ իրականացրել: Մինչև այսօր գործում է «Երգող Արմավիր» մանկապատանեկան մրցույթ-փառատոնը՝ հանրակրթական դպրոցների միջև, որը իրականցվում է մարզպետարանի մշակույթի բաժնի աջակցությամբ:
_Ի՞նչ խորհուրդ ունի ձեզ համար ծիածանը, և ո՞ր գույնը կառանձնացնեիք:
_Ինձ համար ծիածանը խաղաղության խորհուրդ ունի: Սիրում եմ նարնջագույնը;
_Շնորհակալություն հարցազրույցի համար: Ի՞նչ կմաղթեիք Sevan Music Festival (Սևան երաժշտական փառատոն)-ին:
_Թող ՍևանԵրակ-ի գործունեությունը օրհնված լինի արվեստով, լինի բեղմնավոր ու մշտադալար:

Պատրաստեց Հերմինե Անդրիկյանը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *