Lake Sevan էջի հաղթարշավը

Published by: 0

lake sevan

Սիրով և հաճույքով կատարած աշխատանքը լավ նպատակի համար ստիպում է զգալ հոգևոր բավարարվածություն և սեփական անձի պետքությունը այն հողի համար, որը մերն է դարեր ի վեր: Lake Sevan ֆեյսբուքյան էջն արդեն 8 ամիս գործում է և, ամեն օր կատարելով գրառումներ, փորձում է այն առավել հասանելի դարձնել ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև օտարերկրացիների համար՝ բացահայտելով շատերի համար անհայտ գեղեցկությունը: Էջի նպատակն է խթանել Հայաստանում՝ մասնավորապես Սևանում հանգստացողների թվի աճը, ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը, ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հանգստի սիրահարների համար: Եվ լավագույն գնահատականն այս գործի համար այն գովեստի խոսքերն են, որոնցով պարբերաբար կիսվում են էջի հավատարիմ հետևողները: Իսկ շատերն օգտակար են լինում՝ ուղարկելով նյութեր էջի պաշարը լրացնելու համար:

Հուսանք, որ նման գործերը կլինեն վարակիչ և յուրաքանչյուրն իր լուման կներդնի մեր հայրենիքում լավ և օգտակար գործ կատարելու մեջ , դա մեզ կօգնի առավել կայուն կանգնել մեր հողի վրա, քանզի մենք ենք կերտում այն ներկան, որում ապրում ենք:
Էջն արդեն ունի 14524 հավանում, որն հսկայական համայնք է , որի օրը սկսվում և ավարտվում է Սևանա լճի  պայծառ  ու լիցքավորող տեսարաններով : Եթե դեռ Lake Sevan համայնքի մասնիկ չէք , ապա  ուղղեք այդ սխալն անմիջապես հիմա  անցնելով այս հղումով ու Հավանելով էջը և նույնիսկ կանչեք ձեր ընկերներին` աշխարհի որ կետում էլ գտնվելիս լինեն:
Բարի գալուստ .

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *