Skip to content

Sevan Youth Club NGO

Menu
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Նկուղ
  • Արշավական ակումբ
  • Ճամփի ընկեր
  • Հետադարձ կապ
Menu

ԱՆԾԱՌ առավոտ

Posted on 21.05.201506.06.2015 by Aram

Այսօր ԻՄ  քաղաքում արտասովոր ծանր էր մթնոլորտը.
Մեր կազմակերպության գրասենյակ  մտնող ցանկացած ոգ առաջին հերթին արտասանում էր նույն բառերը.<<Տեսա՞ք ինչ սպանդ արեցին, տեսնես ո՞վ է սպանդի հեղինակը…>> (շարունակությունն էլ չասենք, երևի թե հասկացաք ): Հսկայական փշատերև ծառերը մի գիշերվա մեջ տապալվել էին: Ամեն սրտացավ մարդու համար իրոք անհանդուրժելի էր այն ինչ կատարվել էր մեր քաղաքի ԳԼԽԱՎՈՐ, ԱՄԵՆԱԿԵՏՐՈՆԱԿԱՆ  ՝ Նաիրյան փողոցի վրա: Ինչպես կեսօրին արդեն  տեղեկացանք Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանից,ով  դիմելով համայնքապետարանի ճարտարապետության բաժին, պարզել էր, որ տվյալ տարածքը տարիներ առաջ դեռևս սեփականաշնորհվել է հարակից շինության հետ միասին և պատկանում է համայնքապետարանին և հետևաբար ծառերն իրենց  մոտ հաշվառված չեն :

Մեզա համար , որ օր ու գիշեր ՊԱՅՔԱՐՈՒՄ  ենք ինքներս մեզ մեր քաղաքում պահելու համար , պարզվում է, զուր … ՀԱՐՑ. Կա՞ մեր քաղաքում դեռ  7 քմ  տարածք , որ  գոնե էս պայքարող, չլքող երիտասարդները մի ոտքի տեղ ունենան կանգնեն ու հույս տան իրենք իրենց , որ  ոտքերի տակ իրենց ծննդավայրի հողն է, ոչ թե վաղն առավոտվա սուպերմարկետը:

Եվ սա այն դեպքում, որ  ամեն օր  տարբեր եղանակներով ուզում ես համոզել երիտասարդին ու պատանուն, որ սա իրոք քո քաղաքն է , պետք է զգուշությամբ ու խնամքով վերաբերվես ամեն ծառին ու քարին, չվնասես, ավելացնես, խնամես , ՄԻԱՍՆԱԿԱՆ  ծառատունկ ես  կազմակերպում, հնարավորինս խնամում,  որ գիտակցության մեջ ամրանա հողի հանդեպ  սեփականատիրոջ զգացումը ու դեռ չանցած 2 շաբաթ՝ արթնանում ենք ու բախվում այսօրվա տեսարանին:

Թվում է, թե կոտրվեցինք.
ԵՐԲԵՔ….

  • 1
  • 2
  • 3 (1)
  • DSCF7240
  • DSCF7246
  • DSCF7250
  • DSCF7257

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Last news

  • Սևան միջազգային երաժշտական փառատոն 19.03.2026
  • Հանդիպում Արթուր Մարտիրոսյանի հետ 30.12.2025
  • ASA Forum 2025 30.12.2025
  • Հոկտեմբերի 17-ը՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրն է։ 30.12.2025
  • “Postcards Armenia” will bring our culture through postcards. 21.03.2018
  • Indian Culture Day at Bohem 17.12.2017
  • The Boat of Social Enterprises Sets Sail into the Vast Sea 05.12.2017
  • Towards a More Touristic Sevan 17.11.2017
  • A good start and an example 13.10.2017
  • Bohem has become a little bit Komitas-esque 27.09.2017
  • The Bright Faces of My City: Rozali Gasparyan 17.08.2017
  • The Bright Faces of My City: Lusine Sedrakyan 28.07.2017
  • The Bright Faces of My City: Arman Khachatryan 11.07.2017
  • City’s Shining Faces – Sasun Minasian 10.07.2017
  • From now on, Bohémian 06.07.2017
  • The results of the tasting event 29.06.2017
  • The Tastiest Creative Competition: Bohém Cookie 27.06.2017
  • Sevan Music Festival 2017 23.06.2017
  • The Bright Faces of My City: Merine Petrosyan 22.06.2017
  • Guests at Bohem 20.06.2017

Archive

  • Armenian