Սա համայնքի ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ձայնն էր :
Նոյեմբերի 20 ին տեղի ունեցավ Սևան երիտասարդական ակումբ ՀԿ ի նախաձեռնած Երիտասարդական ֆորումը որի նպատակն էր մեկտեղել քաղաքի կյանքով մտահոգ երիտասարդներին և ոչ միայն երիտասարդներին` միասին վերհանելու այն «կնճռոտ» ոլորտները և այդ ոլորտների հիմնախնդիրները, որոնք բավական հրատապ են լուծման համար, որոնցից կախված է համայնքի զարգացումը: Սա հրաշալի առիթ էր միասին աշխատելու, միասին մտածելու և ելքեր գտնելու:
Ֆորումի մասնակցում էին համայնքում գործող հասարակական կազմակերպություններ, տարբեր կառույցներ ներկայացնող երիտասարդ աշխատակիներ , համայնքի ավագանիներ, հոգևոր հովիվը, ուսանողներ, աշակերտեր ու պարզապես հրաշալի ակտիվ երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն իրենց և իրենց քաղաքի ապագայի հանդեպ:
Սևան երիտասարդական ակումբի և հյուրերի ողջույնից հետո ներկայացվեց Սևան երիտասարդական ակումբի համայնք-համայնքապետարան կապի մի հրաշալի օնյալն գործիք` Չ’Ռուբիկոնը , նոր ձևավորվող համայնքի ակտիվ երիտասարդական նախաձեռնող խմբի մասին,խոսվեց երիտասարդական քաղաքականության նախորդ տարբերակների և ոլորտի հնարավորությունների մասին: Նախօրոք լրացված թերթոնների միջոցով ընտրվեցին 5 ոլորտներ , որոնք ըստ մասնակիցների ամենակարևոր ու խոցելիներն են. Երիտասարդություն, Մշակույթ, Տուրիզմ, Բնապահպանություն, Կրթություն: Հանդիպման մասնակիցները բաժանվելով 5 խմբերի, հերթով 15 րեոպեանոց քննարկումներ ունեցան բոլոր ոլորտների վերաբերյալ, նշեցին ոլորտի հիմնախնդիրները և առաջարկեցին գործողություններ` լուծման համար: Հանդիպման վերջում սևագիր տարբերակով ստացանք այս 5 կարևոր ոլորտների հիմնախնդիրները և գործողությունների մոտավոր պլանը: Հանդիպման ընթացքից պարզ դարձավ , որ անհրաժեշտություն կա ևս հանդիպումներ կազմակերպել արդեն նեղ ` մեկ ոլորտի քննարկման համար` առավել մշակված և լայն ռազմավարական պլան և ապա քաղաքականություն ունենալու համար:
Հանդիպման վերջում ձևավորվեց համայնքային ակտիվ նախաձեռնող երիտասարդական խումբը, որը պատրաստակամ, հետևողական և արձագանքող կլինի հետագա համայնքային հիմնախնդիրներին և կներկայացնի երիտասարդների ձայնը:
