Հուլիսի 6 -ին Բոհեմ արվեստանոց-թեյարանում անակնկալ հյուրեր ունեցանք։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր աշխատակազմով և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հաճելիորեն զարմացրին բոհեմականներիս իրենց այցելությամբ։
Հրաշալի առիթ էր մեկ բաժակ թեյի սեղանի շուրջ խոսել և քննարկել համայնքի երիտասարդական նախաձեռնությունների, ծրագրերի և հնարավոր համագործակցության մասին։ Հաճելի է տեսնել երիտասարդ պաշտոնյաների երիտասարդ քայլերը։ Մարզպետին և քաղաքապետին հավաստիացրեցինք, որ Բոհեմը դառնալու է այն վայրը , որտեղ կարելի լինի հանգստանալ քաղաքականությունից և ունենալ մշտապես բոհեմականների լուսավոր , նորարար ու դրական գաղափարները և փոխօգնության պատրաստակամությունը ։
Բանաձևը տվեցինք հետևյալ կերպ . եթե հոգնել ես մեղադրանքներից, բողոքներից և չարակամությունից , փնտրում ես պատրաստակամ , բարի ու լուսավոր մթնոլորտ, #ԱրիԲոհեմ, #AriBohem
Վստահ ենք, որ էլի կհանդիպենք մեր ԲՈՀԵՄՈՒՄ ))