On June 3, the Sevan Youth Club NGO organized a workshop titled “Culture for the Sake of Change” in Sevan city. Invitations were sent to various organizations operating in the community, particularly those in the cultural sector, state institutions, business community representatives, and independent artists.
The workshop’s goal was to develop a clear and concrete action plan to address the cultural issues identified in the previous youth forum, with the ultimate aim of creating a draft cultural strategy.
During the workshop, the head of the City Hall’s Education, Sports, and Youth Department presented the current situation and ongoing efforts. Meanwhile, the attendees raised their concerns, asked questions, and shared their worries.
The meeting sparked interesting ideas and suggestions, which will undoubtedly be implemented by both the public sector and local authorities (TICs).
The participants were also introduced to the newly established Bohem Art Studio and Tea House in Sevan, a social enterprise, and discussed the role and importance of social enterprises in the field of culture.
The meeting concluded on a positive note. Our fellow citizen, artist-sculptor, and broad thinker Murad Hovakimyan shared his concerns, ideas, thoughts, and suggestions, inspiring the youth to move forward with their initiatives.
By the request of the participants, the meeting will soon be repeated, hopefully at the Bohem Art Studio and Tea House.
All the ideas and suggestions voiced during the meeting will be transformed into a document and presented to the relevant organizations and individuals.
Հունիսի 3 -ին, Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն Սևան քաղաքում կազմակերպել էր «Մշակույթը հանուն փոփոխության» աշխատաժողովը, որի ընթացքում հրավերներ էին ուղարկվել համայնքում գործող տարբեր կառույցների , մասնավորապես մշակույթի ոլորտի, պետական մարմինների, բիզնես համայնքի ներկայացուցիչներին և անկախ արվեստագետներին։
Աշխատաժողովն ուներ նպատակ՝ անցած երիտասարդական ֆորումի արդյունքում վերհանած մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված հստակ և կոնկրետ քայլերի հերթականության մշակում և ի վերջո մշակութային ռազմավարության նախնական տարբերակի ստեղծում։
Աշխատաժողովի ընթացքում քաղաքապետարանի Կրթության , սպորտի և երիտասարդության բաժնի պետը ներկայացրեց առկա իրավիճակը և կատարվող աշխատանքները, իսկ ներկա անդամները ուղղեցին իրենց հուզող հարցերը և կիսվեցին մտահոգություններով։
Հանդիպման ընթացքում հնչեցին հետաքրքիր մտքեր ու առաջարկություններ, որոնք վստահաբար կյանքի կկոչվեն թե հասարակական սեկտորի և թե ՏԻՄ -ի կողմից ։
Մասնակիցներին ներկայացվեց նաև Սևան քաղաքում նոր ստեղծվող Բոհեմ արվեստանոց- թեյարան սոցիալական ձեռնարկության գործառույթների մասին և ընդհանրապես մշակոյթի ոլորտում սոցիալական ձեռնարկությունների դերի և կարևորության մասին։
Հանդիպումն ունեցավ հրաշալի վերջաբան ։Մեր համաքաղաքացի նկարիչ-քանդակագործ և պարզապես լայն մտածող Մուրադ Հովակիմյանը կիսվեց իր մտահոգություններով, կարծիքով, մտքերով ու առաջարկություններով՝ ոգևորելով երիտասարդներին իրենց նախաձեռնությունների մեջ առաջ գնալու :
Ներկաների առաջարկությամբ հանդիպումը կկրկնվի շուտով արդեն , հուսանք Բոհեմ արվեստանոց- թեյարանում։
Բոլոր հնչած մտքերն ու առաջարկությունները կվերածվեն փաստաթղթի և կներկայացվեն համապատասխան կառույցների և անհատների։
Լուսանկարներ՝