Արդեն ութ տարի անում ենք մի լավ բան , հենց այնպես

Published by: 0

SYC

Ութ տարի առաջ , հոկտեմբերի 10 -ին տեղի ունեցավ Սևան երիտասարդական ակումբի պաշտոնական բացման արարողությունը: Մեր գլխով անցած դժվար ու բարդ օրերն հիմա հիշում ենք կարոտով ու հաճույքով: Ինչևէ , կազմակերպությունը կայացավ, ճանապարհ բացեց շատ ու շատ երիտասարդների, շատերն ինքնահաստատվեցին այդ ճանապարհին , գտան մասնագիտություն, աշխատանք, զբաղմունք, հմտություն, նույնիսկ իրենց 2 կեսին : Ոմանք գնահատեցին, ոմանք ոչ , ոմանք չնկատեցին, ոմանք նույնիսկ չեղած բաները նկատեցին:Այնուամենայնիվ մենք մեր առաքելությունը կատարել ենք , կատարում ենք ու դեռ պետք է կատարենք: Քաղաքի զարկերակ դարձնելով հենց ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ:
Մենք հարուստ ենք մեր հավատարիմ երակցիներով, ովքեր ամեն տեսակ գրանտից թանկ են ու կայուն ու հենց իրենք իրենցով հսկայական մարդկային ՆԵՐԴՐՈՒՄ են համայնքի կյանքում :
Շնորհակալություն SevanErak-ի միտքը ծնողներին, այս 8 տարիների ընթացքում այդ միտքը ջրող ու աճեցնողներին , ներկայում պահող- պահպանողնրեին, ու նրանց, ովքեր դեռ չգիտեն, որ իրենք ապագայում կրելու են այս քաղցր , պատասխանատու ու ամեն ինչ ասող ՍևանԵրԱկցի կոչումը :
Կեցցե Sevan ErAk ը ` իր ՍևանԵրԱկցիներով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *