Հանդիպում «Սևան» երիտասարդական ակումբում

Published by: 0

12747236_1325384514154101_7438068555826415389_o

Փետրվարի 20-ին «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական համայնքային հանդիպումը: Այս անգամ խնդրի շուրջ քննարկում ծավալվեց Սևան համայնքի միակ երիտասարդական կազմակերպության՝ «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի երիտասարդների կողմից: Ի տարբերություն նախորդ 2 հանդիպումներին այս հանդիպումը առանձնահատուկ էր նրանով, որ մասնակիցների շարքերում կային նաև տղաներ: Ընդ որում հասարակության համար սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վտանգավոր հետևանքները հավասարապես հուզեց նաև արական սեռի ներկայացուցիչներին: Վերջիններս նշեցին, որ երևույթի շարունակական լինելու դեպքում իրենց և իրենց երեխաների ապագան դժվար կլինի կերտել առողջ հասարակությունում:
Հանդիպման վերջին մասում քննարկվեց նաև ԱԺ-ում գտնվող օրենքով հղիության արհեստական ընդհատման արգելքի վերաբերյալ Կառավարության նախագիծը: Այս հարցի շուրջ տեսակետները տարբեր էին՝ ինչպես կողմ, այնպես էլ դեմ: Կողմ էին որովհետև գտնում էին, որ դա բարոյական նորմերի օրինականացում է, սակայն մյուս կողմից էլ մտավախություն կար մասնակցիերի մոտ, որ օրենքի ընդունումը հիմք կհանդիսանա կոռուպցիոն նոր դրսևորումների համար:
Այսպես, թե այնպես չնայած անբարենպաստ /ձյունառատ և ցրտաշունչ/ եղանակին, շատ բուռն քննարկում ծավալվեց:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *