Սևան երաժշտական փառատոնին մնաց 5 օր

Published by: 0

sevan-3

Օգոստոսի 24 ին, Սևանի թերակղզու հարակից տարածքում, Կամբուզ հանգստի գոտում տեղի կունենա Սևանա լճին նվիրված Սևան երաժշտական փառատոնի մեկնարկը: Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի նախաձեռնած այս ծրագիրը մոտ մեկ ամիս առաջ տեղադրվեց Indiegogo հարթակում  և 24 օրերի ընթացքում հավաքագրեց ցավոք պահանջվող գումարի ընդհամենր 5 % ը :Սակայն Սևան երիտասարդական ակումբն իհարկե չէր նահանջի և այսօր արդեն փառատոնին մնաց 5 օր: Բնականաբար որոշակի կրճատումներով և փոփոխություններով  փառատոնը կյանք կստանա ու հաջորդ տարիներին նոր թափով ու նոր շնչով կլցնի մեր քաղաքն ու հարակից համայնքները` գույն ու երանգ հաղորդելով երբեմն — երբեմն անգույն , բայց ջերմ ու հյուրնկալ մեր քաղաքին:

Մեր կամավորների նվիրվածության և լավ ու բարի մարդկանց շնորհիվ մեր ծրագիրը կդառնա իրողություն:
Այնպես որ սիրով հրավիրում ենք բոլորին, ՕԳՈՍՏՈՍԻ 24-ին, Սևանի թերակղզի ,  Կամբուզ համալիր . ժամը  17:00ից մեր համերգային մասին:

Մասնակիցների և հյուրերի մասին, հաջորդիվ:
Հետևիր մեզ  ))

Մեր Ֆեյսբուքյան հրավերն այստեղ 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *