Տեսակը` ՏԱՂԱՆԴԱՎՈՐ

Published by: 0

16463381_1141637989291817_1854853333112136040_o

Փետրվարի 13 ին ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատորնում կկայանա <<Ժաննա Դ՛Արկ>> ներկայացման պրեմիերան , որի հրաշալի դերակատարներից մեկի հետ էլ կծանոթանանք. տաղանդավոր, գեղեցիկ, նպատակասլաց, իսկական սևանցու լավ տեսակի , Սևան երիտասարդական ակումբի ակտիվ ու հավատարիմ անդամներից մեկի ` Արման Խաչատրյանի հետ է մեր հարցազրույցը:

-Ինչո՞վ ես զբաղվում ընդհանրապես:
— Սովորում եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում, արդեն 3-րդ կուրսում եմ։ Դերասան եմ։ Սովորում եմ սքանչելի մի արվեստի գործչի արվեստանոցում, ով արդեն իսկ մեծ հետք ունի թողած իմ մասնագիտության մեջ և դեռ թողնելու է։ Խորին շնորհակալությունս իմ վարպետ՝ Վահե Շահվերդյանին։

Փոքր ինչ պատմիր ներկայացման մասին, արդյո՞ք քո առաջին բեմելն է և ի՞նչ է փոխել քո աշխարհայացքում և քո տեսակի մեջ:

-<<Ժաննա Դ՛Արկ>>, այսպես է կոչվում ներկայացումը։ 1 գործողությամբ միստիկ դրամա, որտեղ զգացողությունները, հույզերն ու գաղափարները միաձուլվում են երաժշտությանն ու դառնում մեկ ամբողջական գեղարվեստ։
Բեմդարիչ-ռեժիսորը իմ շատ սիրելի ընկեր, տաղանդաշատ Գալուստ Ներսիսյանն է, ում, մյուս ընկերներիս հետ, ովքեր որ նույնպես զբաղված են այս ներկայացման մեջ, հավատացինք ու անձնատուր կերպով նվիրվեցինք հանուն ազնիվ գործի։
Դերակատարները բոլորն էլ ընկերներս են, տղաները՝ կուրսեցիներս, աղջիկները՝Անուշ Հակոբյանն ու Մարիամ Ղալեյանը նույն ինստիտուտի, Հրաչյա Գասպարյանի արվեստանոցից։ Խաղում եմ նաև սքանչելի դերասանուհի Անուշ Առաքելյանի հետ, ով ի դեպ նաև մեր ներկայացման պրոդյուսերն է, շնորհալի դերասան Իշխան Ղարիբյանի հետ։

Ներկայացումներ որպես այդպիսին ունեցել եմ, ծանոթ եմ բեմին։ Բայց սա իմ առաջին պրոֆեսիոնալ դեբյուտն է մեծ բեմում։

Աշխարհայացքիս փոփոխությունների մեջ ներկայացումն ունի սարսափելի մեծ դեր։ Սկսել եմ գնահատել և արժեվորել այնպիսի բաներ, անգամ այնպիսի մարդկանց, որոնց մինչ այդ ցավոք չէի նկատում։ Ուզում եմ ապրել գեղեցիկ, փորձում եմ ձեռք բերել արիստոկրատ մարդուն համապատասխան ապրելաոճ, ինձ դուր է գալիս։

-Ի՞նչ է քեզ համար արվեստը, թատրոնը :

-Ես բազմիցս ասել եմ, ասում եմ և շարունակելու եմ ասել, որ թատրոնն իմ կյանքն է, չնայած որ նոր-նոր առաջին քայլերս եմ անում դեպի նա։ Այն ճաշակ է, մենթալիտետ, lifestyle, մի ճանապարհ որի երկու կողմն էլ հարուստ է գեղեցիկի և գեղագիտության տեսարժան դրվագներով։
Իսկ արվեստն ինձ համար բումերանգ է, հաճույք, այն էքստազ է։

-Քո երազանքի Սևանում ի՞նչ կուզես տեսնել : 

Սևանն իմ տունն է, իմ Sweet Home-ը :)։ Իմ երազանքների Սևանում ցանկանում եմ տեսնել ավելի բարեպաշտ ու արվեստասեր, ռոմանտիկ հասարակություն։

Դե ինչ Արմանի երազանքը հուսանք իրականություն կդառնա հենց իր օրինակով  , իսկ մենք մաղթենք հաջող պրեմիերա ու  ավելի ու ավելի շատ ու մեծ բեմեր :

16736102_1773831712642710_259750726_n 16684694_1773831629309385_2051734962_n

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *