Քաղաքիս լուսավոր դեմքերը. Անահիտ Զաքարյան

Published by: 0

Anahit

ԲՈՀԵՄԱԿԱՆՆԵՐԸ

քաղաքիս լուսավոր դեմքերը

 

Anahit

 

Անահիտ Զաքարյան

Ես Անահիտն եմ,մասնագիտությամբ`բանասեր,հոգով`լավատես: Սևանի ցանկացած երիտասարդ էլ կարող է փաստել,որ մենք մեր համայնքում չունենք մի վայր,ուր կարելի կլիներ գնալ ընկերներով, մտերիմներով կամ պարզապես լավ ժամանակ անցկացնելու: Համայնքում կյանքը սահմանափակվում է աշխատանք -տուն-խանութ շղթօղակով: «Բոհեմ» արվեստանոց-թեյարանն այն լավագույն, այն լուսավոր գաղափարն է,որին ես հավատում եմ, և որն էլ կդառնա այն կենսունակ մշակութային-հասարակական էպիկենտրոնը, որին կձգտեն քաղաքի (վստահ կարող եմ ասել)բոլոր բնագավառի ներկայացուցիչները: Տարբեր ժամանակներում լսում ես այն արտահայտությունը, որ մի ծաղկով գարուն չի գա, բայց չէ որ մի ծաղկից է հետագայում կերտվում այգի, պարտեզ: Միանալով  «Բոհեմի» շինարարական գործին `դու էլ ես քեզ զգում այդ գաղափարի մի մասնիկը, և պիտանի մարդ քո համայնքին: Այնպես որ , վայր դնենք վատատեսական գաղափարները և միանանք լավատեսական , վառ լույսով լցված  «Բոհեմին» :

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *