Քաղաքիս լուսավոր դեմքերը. Հայրապետ Առաքելյան

Published by: 0

Hayro
ԲՈՀԵՄԱԿԱՆՆԵՐԸ
քաղաքիս լուսավոր դեմքերը
Hayro
Հայրապետ Առաքելյան

Ես ՀԱՅրաՊԵՏ եմ, մասնագիտությամբ, պատրաստվեք երկար կարդալ, սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում, իսկ ոտքերս և միտքս մասնագիտացել ենք սարեր բարձրանալու , հետաքրքիր արշավներ ու սարերում նոր երթուղիներ բացահայտելու մեջ։ Զբաղվել եմ խոհարարությամբ նաև , բայց  զբաղվել , զբաղվում և կզբաղվեմ սպորտով ։

Իմ քաղաքը շատ լավն է. ամեն լավ բան կարող է իր տեղը գտնել այստեղ , պարզապես մեզ խանգարող մեծ խնդիրներից մեկն էլ քաղաքի քիչ բնակչությունն է, որից ըընտրությունը քիչ է, ռեսուրսներն էլ հետը։ Խնդիր է նաև երբեմն մարդկանց մտածելակերպը․․․
Ահա թե ինչու սիրեցի Բոհեմի գաղափարը։ Այն քաղաքում կպահի մի խումբ երիտասարդների ովքեր մինչ օրս իրենց ժամանակի մեծ մասը ստիպված էին անցկացնել Սևանից հեռու․․․ թե ժամանցի , թե շփվելու համար …
Հուսանք, սպասենք մեր Բոհեմին )

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *