Գիրք նվիրելու օրվան ընդառաջ «Մեր զենքը մեր ԳԻՐՔՆ է»

Published by: 0

12592185_1125712404139818_3042743915135168758_n

Մեր զենքը մեր գիրքն է.
Ահա այս խորագրով էլ Սևան Երիտասարդական Ակումբ ՀԿ-ն նախաձեռնում է` գրքերի նվիրատվություն Հայոց բանակի զորամասերից մեկին, հույժ կարևորելով զինվորի գիտելիքը, քանի որ դրանից է կախված զգոնությունն ու ազգիս ապահովությունը:
Մեր երկրում կան զորամասեր, որտեղ դռևս չկան գրադարաններ, այդ պատճառով ցանկանում ենք մեր հնարավորության սահմաններում լցնել թեկուզ մեկ զորամասի գրադարան, հնարավորություն տալով զինվորի ազատ ժամանակը լցնելու ընթերցանությամբ:
Եթե հետաքրքրեց ՔԵԶ և ԴՈՒ նույնպես ցանկանում ես մասնիկը դառնալ այս ակցիայի, ապա մինչև փոտրվարի 19-ը համեցիր ՍևանԵրակ գիրքը ձեռքիդ` նվիրատվություն կատարելու կամ պարզապես կապվիր մեզ հետ ցանկացած օր ֆեյսբուքյան SevaErAk օգտատերի միջոցով, Մեր զենքը մեր ԳԻՐՔՆ է  ֆեյսբուքյան միջոցառմանը միանալով  կամ պարզապես  զանգահարելով 041214122 / Արթուր / հեռախոսահամարով:
Հասցեն՝ ք. Սևան, Սայաթ-Նովա 14, Սևանի Մշակույթի Պալատ, սենյակ 5

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *