Էկո պայուսակներ

Published by: 0

18033789_866534223486896_8379424324936665082_n

Շուտով կմեկնարկի  հրաշալի մի ծրագիր, փոքրիկ սոցիալական ձեռնարկություն` մեր երիտասարդների նախաձեռնությամբ, որի հիմնական նպատակն է հնարավորինս քչացնել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Սևանա լճի ավազանում  և  արտադրանքի հասույթի 50+n % ը տրամադրել քաղաքում այս հիմնախնդրի լուծմանն ուղղված երիտասարդական ու պատանեկան ծրագրերի իրականացմանը` մասնավորապես միտված հասարակական գիտակցության բարձրացմանը  տեղեկատվության  տարածմանը:
Նորաձև ու բնության համար անվնաս տոպրակները շուտով կդառնան մեր քաղաքում N 1 ին թրենդը և հատուկ ու յուրօրինակ մարդկանց ձեռքի անբաժան մասը, ինչպես նաև հատուկ և թանկ մարդկանց նվիրելու ամենաօրիգինալ ու բացառիկ նվերը:  Իսկ խանութներում որպես  պոլիէթիլենին այլընտրանք կհայտնվեն հասարակ  թղթե տոպրակներ, որոնց կիրառումը հասարակական  գիտակցության բարձրացման հետ զուգահեռ կաճի:
Այն վատ սովորությունները , որի արմատներն հաստացրել են մեր ավագ սերնդից շատերը , հիմա արմատախիլ պիտի անեն ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ: Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են Սևանի հանրակրթական դպրոցներում «Անմահ աղբը » թեմայով հանդիպումների շարքը` պոլիէթիլենի վնասակար ազդեցությունների մասին խաղ- դասընթացները:
ԱՅՈ, մենք պատրաստվում ենք հեղափոխություն մտցնել մեր առօրյայում,  թվացյալ հարմարավետությանը հակակշռել բարձր գիտակցությունը:
Այնպես որ գնացինք…Հաջողություն մեր ԿԱՆԱՉ, ՄԱՔՈՒՐ, ԱՆՎՆԱՍ ու ՍՏԵՂԾԱԳՈՐԾ գործերին :
Հ.Գ.
Առաջին փորձարկումը..
Արմինեն դարձավ առաջին մարդը, ում անունն առաջինն ասեղնագործեց մեր մեքենան
Ամեն մարդ  կարող է  լինել հաջորդը )

  • 17990835_866534226820229_8211654084853794699_n
  • 18010929_866534230153562_9098157710383191274_n
  • 18033200_866534163486902_8584875292545801000_n
  • 18033789_866534223486896_8379424324936665082_n
  • 18034086_866534156820236_1548976113442678187_n
  • 18057172_866534336820218_6727902539767469457_n
  • 18057817_866534340153551_1693521250022936013_n
  • 18058110_866534160153569_5566389518781733249_n

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *