Սկսենք 5 -ից +1

Published by: 0

6

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ամեն տարի մեր քաղաքում ևս տեղի են ունենում ֆրանկոֆոն միջոցառումներ :Այսօր` ապրիլի 28-ին մեկնարկեցին այս տարվա մեր ֆրանկոֆոն միջոցառումները և կշարունակվեն մինչև մայիսի երկրորդ կես:
Ֆրանս ֆորմասիոն ինտերնատիոնալի և Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի Ֆրանկոֆոն ակումբի կողմից կազմակերպվող Սկսենք 5 -ից +1 ակցիան արդեն որերորդ տարին է ֆրանսիական գույներով է լցնում մեր քաղաքը` օրը դարձնելով տոն: Ֆրանս ֆորմասիոնի ամառային դասընթաց անցած պատանինենրն այսօր, անտեսելով վատ եղանակային պայմաննները, անցան քաղքաքի փողոցներով` տոնական պաստառներով և փուչիկներով և իրենց հանդիպած անցորդներին սովորեցրեցին ֆրանսերեն կարևոր 5 նախադասություններ + 1 / «չեմ հասկանում ֆրանսերեն» նախադասությունը, որպեսզի պետք եկած դեպքում մարդիկ կիրառեն/, ինչպես նաև նրանք մտան տարբեր հաստատություններ (քոլեջ, համայնքապետարան, դպրոց, խանութներ, սուպերմարկետ և այլն)` շարունակելով սովորեցնել:Սա յուրօրինակ ակցիա է, որի նպատակն է ոչ միայն սովորեցնել կոկրետ մի քանի նախադասություն, այլ մարդկանց ուշադրությունը դարձնելու ֆրանկոֆոնիայի վրա:

  • 6
  • 3
  • 01
  • 13
  • 14
  • 16
  • 18
  • 21
  • 23
  • 25
  • 28
  • 29
  • 33
  • 35
  • 36
  • 39
  • 42

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *