Գիտելիքի ակումբի մեկնարկը

Published by: 0

DSC05678

Այսօր ««Սևան» երիտաարդական ակումբ» ՀԿ-ի կողմից մեկնարկեց նոր՝ ոչ ֆորմալ կրթական ծրագիր, որը կոչվում է «Գիտելիքի ակումբ»։ Առաջին հանդիպումը կայացավ ջերմ ու ընկերական մթնոլորտում, որն իր շուրջն էր հավաքել մի շարք երիտասարդների, ովքեր ցանկանում էին ձեռք բերել փորձ և հմտություններ, ինքնավստահություն,սովորել ճիշտ կառավարել իրենց ժամանակը և ծանոթանալ տարբեր մշակույթների հետ: Երիտասարդները ծանոթացան միմյանց հետ, այնուհետև ««Սևան» երիտաարդական ակումբ» ՀԿ-ին և նրա այս ծրագրի կազմակերպիչ կամավորների հետ: Նրանց ներկայացվեց դասընթացի կանոնակարգը և օրակարգը: Այնուհետև խաղերի միջոցով նրանք էլ ավելի մոտիկից ծանոթացան և փորձեցին աշխատել ու դառնալ թիմի մասնիկը:Հանդիպման ավարտին վիճակահանությամբ պարզ դարձան մասնակիցների համար իրենց մենթորները, որոնց հետ աշխատելու են հետագա ամիսների ընթացքում : Մենք արդեն ունենք ձևավորված մեր նախնական թիմը:
Հիշեցնեմ, որ «Գիտելիքի ակումբը» հանդիպումների ֆորմատ է վեց ամիս տևողությամբ , ամսեկան 2 անգամ 2 ժամով, որն իր մեջ ներառում է դասընթացներ 5 տարբեր ոլորտներից
ա. քաղ.հասարակություն
բ. լիդերություն
գ. առողջ ապրելակերպ
դ. բիզնես
ե. մշակույթ
Դասընթացները կդասավանդեն մասնագետներ, ինչպես Սևանից, այնպես էլ դրսից դուրս:
Գիտելիքի ակումբին կարող են մասնակցել 16-23 տարեկան երիտասարդներ ։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Մեր հաջորդ և (ծրագրային առաջին) հանդիպումը գիտելիքի ակումբի շրջանակներում, տեղի է ունենալու մարտի 5-ին ու նրանք ովքեր այսօր ինչ — ինչ պատճառներով չկարողացան միանալ մեզ, բայց ունեն մեծ ցանկություն , կարող են կապվել կազմակերպիչների հետ և միանալ հաջորդ հանդիպմանը:
Քեզ համար սա լավագույն հնարավորություն է ձեռք բերել փորձ և հմտություններ, ինքնավստահություն,սովորել ճիշտ կառավարել քո ժամանակը և ծանոթանալ տարբեր մշակույթների հետ: Գիտելիքի ակումբը կօգնի քո մեջ արթնացնել առկա ներուժը , ձերբազատվելով սահմանափակ մտածողությունից , դարձնելով այն ավելի լայն:

  • DSC05723
  • DSC05721
  • DSC05720
  • DSC05707
  • DSC05697
  • DSC05695
  • DSC05683
  • DSC05680
  • DSC05678

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *