Կրկին կկանաչեն

Published by: 0

DSCN0516

Մեր քաղաքում , առավել ևս  հարակից սարալանջերի վրա ծառի աճելն ու մեծանալը իսկական հերոսություն է:
Սակայն ծառը`բաց երկնքի տակ, մենակ իր ուժերով դժվար պայքարի ու հաղթի մեր այդքան հայտնի այրող արևին և հաճախ հանգիստ չտվող քամուն: Այս տարի ամառն իրոք հիանալի էր , սակայն երևի թե մեզ համար :
Իսկ ահա սարի վրա կանգնած ծառին ամառն այդքան էլ հաճելի չէր թվացել: Առանց անձրևների , բաց արևի տակ գարնան ծառատունկի արդյունքում, թվում էր, թե կանաչած , ապրող ծառերն արդեն կյանքի նշաներ չէին տալիս:
Ցավալի էր տեսնել այդքան պայքարից հետո պարտություն : Բայց արի ու տես, որ կարելի է «բռնել» ծառի ձեռքից ու «բարձրացնել» ` տալով նրան հույս, որ նա կրկին կկանաչի:
Արդեն քանի անգամ մեր քաղաքի պատանիներ ու երիտասարդներ` նախաձեռնությամբ և գլխավորությամբ Տիգրան Թադևոսյանի քայլում են դեպի Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձան ` հարակից  ծառերը ջրելու:
Հուշարձանի հարևանությամբ ապրող Գարիկն էլ իր ուժերի  ներածին չափով օգնում է նախաձեռնությանը:
Արդեն 2 անգամ սիստեմատիկ ջրելու արդյունքում  ծառերի մոտ 60-70 % ը վերակենդանացան: Արդյունը հուսանք տեսնել գարնանը :
Եվս մեկ անգամ փաստենք, որ մարդը ոչինչ է առանց բնությանը, բնությունն էլ առանց մարդու:

  • DSCN0516
  • DSCN0520
  • DSCN0519
  • DSCN0518
  • DSCN0517
  • DSCN0526
  • DSCN0524
  • DSCN0523
  • DSCN0521

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *