Ուղերձ` օգնելու, ներելու և սիրելու մասին.Մանե Սերգոյան

Published by: 0

18492651_1906768599349020_1521433439_n

 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կարճամետրաժ սոցիլական ֆիլմը  ներկայացված է Web Ծիրան, Ավրորա, Art Fest , Մեկ կադր և Սոսե ֆիլմերի փառատոններին:  Ֆիլմի հեղինակը` Մանե Սերգոյանը,  այս տարի ավարտում է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի 4-րդ  կուրսը: Ֆիլմն իր դիպլոմային աշխատանքն է: 
Մանեն, ով նաև Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի ակտիվ անդամներից է, սիրով կիսվեց ֆիլմի գաղափարի, մտահաղացման և մտքից դեպի իրականացում տանող ճանապարհի մասին: 
-Ֆիլմի գաղափարն այն է, որ ամեն մարդ ինքն է որոշում, թե ով լինի և որ ուղով գնա: Յուրաքանչյուր մարդու կյանքում միշտ կա <<եթե>>, և այդ <<եթե>>-ն է, որ կարող է մեր կյանքում շատ բան փոխել, միայն թե մարդը պետք է կարողանա իր մեջ ապրող երկու եսերից միշտ ընտրել ու կերակրել սպիտակին, կերակրել լավ ու բարի արարքներով և ամենակարևորը` սիրով, քանզի սերն է աշխարհում ամեն բանի պատասխանը:

Ֆիլմի սցենարը պատմում է մի աղջկա մասին, ով նստած է երիտասարդ գրող Արմեն Արազիի առաջին գրքի շնորհանդեսին: Գրողը  հանդիսատեսին է ներկայացնում իր գիրքը և սկսում է պատմել գրքի հերոսուհու մասին:  Դահլիճում նստած աղջիկը  իրեն ինդենտիֆիկացնում է գրքի հերոսուհու հետ և ազդեցություն կրելով` մտովի վերապրում է իր օրը: Երբ գրողը սկսում է խոսել մարդկային երեք արժեքների`օգնելու, ներելու և սիրելու մասին, աղջիկը մտովի հայտնվում է առօրյա շատ սովորական իրավիճակներում, որտեղ և պետք է ընտրություն կատարի` դիմացինին  օգնել, ներել, սիրել, թե ոչ:          Ֆիլմի գաղափարն այն է, որ ամեն մարդ ինքն է որոշում, թե ով լինի և որ ուղով գնա: Յուրաքանչյուր մարդու կյանքում միշտ կա <<եթե>>, և այդ <<եթե>>-ն է, որ կարող է մեր կյանքում շատ բան փոխել, միայն թե մարդը պետք է կարողանա իր մեջ ապրող երկու եսերից միշտ ընտրել ու կերակրել սպիտակին, կերակրել լավ ու բարի արարքներով և ամենակարևորը` սիրով, քանզի սերն է աշխարհում ամեն բանի պատասխանը:

Այս ամբողջ ընթացքում գրքի հեղինակը ներկայացնում է իր հերոսուհուն ու պատմությունը: Աղջիկը իր մտքերից դուրս է գալիս այն պահին, երբ գրողն ասում է, որ միշտ կա նոր հնարավորություն մեր կյանքը փոխելու, քանի որ Աստված մեզ տալիս է հնարավորություն հաջորդ օրը կրկին արթնանալու:

Ֆիլմի կերպարները բոլորը սիմվոլիկ են, այդ իսկ պատճառով չունեն նախապատմություն: Հերոսուհու կերպարը իր մեջ վերցնում է ներկայիս երիտասարդության մեծ մասը, նրանց անտարբերությունը, դիմացինին չհասկանալը և առհասարակ ներել չիմանալը և չկարողանալը: Իմ հերոսուհին մեզանից յուրաքանչյուրն է` ես, դու, նա, քանզի մենք միշտ ունենք հնարավորություն լավը անելու, բայց ցավոք, մարդուն վատը ավելի շատ է ձգում: Իսկ իմ ֆիլմում դրված է այդ վատը հաղթահարելու որոշման խնդիրը:

Մյուս հերոսները, ովքեր հանդիպում էին աղջկա ճանապարհին, ևս սիմվոլիկ են և կյանքից ու առօրյայից վերցրած: Նրանցից ամեն մեկին հարկավոր է ամենաչնչինը` փոքրիկ ուշադրություն:

Գրքի հեղինակը իր գրքով պատմության սյունն է. նրա խոսքից է սկսվում կառուցվել ֆիլմը: Նա, որպես սիմվոլիկա, Աստծո դերն ունի, ով մեզ անընդհատ հուշում է, նշաններ է ուղարկում, շատ հաճախ դնում է ճիշտ ճանապարհի վրա, բայց մենք` <<ամենակարող>> մարդիկս, ինչպե՞ս կարող ենք մերը չմտցնել ու մեր կամքի հասկացությունը առաջ քաշելով չփչացնել ամեն բան:

— Իսկ  ինչպե՞ս ընթացավ մտահաղացումից իրականացում  տանող ճանապարհը:

— Մտահաղացումը նկարել հենց այս թեման առաջացավ փողոցում զբոսնելիս: Ցանկացա ցույց տալ, որ իրականում ընտրությունը մեր մեջ է, թե ինչպիսին կլինի մեր և մեզ շրջապատող կյանքը: Իրականում բոլոր հերոսները հավաքվել են մաս-մաս, ու բոլորին հանդիպել եմ փողոցում, իմ առօրյայում, նրանք բոլորը իրական են: Միտքը դեպի իրականացում այդքան երկար ճանապարհ չի անցել, քանի որ ես հստակ գիտեի` ինչ եմ ուզում նկարել և ինչ եմ ուզում ստանալ: Ճիշտ է, դժվարություններ շատ են եղել նկարահանումներին պատրաստվելիս, բայց բոլորը հաղթահարվել են շատ լավ թիմ ունենալու և նրանց սրտացավ  աշխատանքի շնորհիվ:

Միշտ կա այն հարցը, թե ստացվեց այն, ինչ նախօրոք մտածված էր: Ի պատասխան` կասեմ, որ, այո՛, ստացվեց, իհարկե, կա այն խնդիրը, որ կարող էր ավելի լավը լինել վերջնական արդյունքը, բայց ընդհանուր առմամբ ես համարում եմ, որ ֆիլմը ստացված է:
-Եվ մեր ավանդական հարցը: Ինչպիսի՞ն կուզես տեսնել քո ծննդավայրը: 

Ես` իմ Սևանը շատ սիրող և Սևանով ապրող սևանցիս, ուզում եմ Սևանը տեսնել զարգացած մշակութային կյանքով, անցուդարձով ու երիտասարդներով շնչող քաղաք, քանզի երիտասարդներն են, որ երիտասարդ են պահում քաղաքը: Իմ` արվեստով զբաղվելու ժամանակվանից սկսած ես ամեն ինչ արել եմ, որ իմ փոքրիկ լուման ներդնեմ քաղաքի մշակութային կյանքի զարգացման մեջ և կարծում եմ, որ քիչ-քիչ ստացվում է:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *