Այս տարի հունիսի 29 ին Հայրավանքում մեկնարկեց Տերտերյանի ԺԱՄԱՆԱԿԸ փառատոնը, որը միտում ունի դառնալու ամենամյա:
Փառատոնի կազմակերպման և անցկացման ընթացքում ներգրավված էր Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն իր երիտասարդներով` որպես փառատոնի կամավորներ , ովքեր աննկարագրելի նվիրվածությամբ ամեն հնարավորն ու անհնարն արեցին փառատոնի հաջող մեկնարկի համար:
Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ն բարձր է գնահատում իր կամավորների նվիրվածությունն ու անշահախնդրությունը և ևս մեկ անգամ վերահաստատում, որ մեր քաղաքում կամավորության մշակույթն արդեն քանի տարի է, ինչ ձևավորված է և հաճելիորեն շարունակում է զարգանալ: Իսկ ՄԵՆՔ ևս մեկ անգամ հաստատում ենք մեր կարգախոսը, որ ՄԻՇՏ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆԵԼ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ :
Լուսանկարներ`
