Հիշատակի պուրակ.Ծառատունկ

Մայիսի 6 -ին Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վրա  հիմք դրվեց Հաննա Հանթլիին նվիրված «Հիշատակի պուրակ» ։ Հաննան Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի Խաղաղության կորպուսի կամավորն էր, ում կյանքը խլեց դժբախտ պատահարը ։ Ու չնայած Հաննան Սևանում ապրեց ընդամենը 5 ամիս, բայց ամենայն սիրով ու պատասխանատվությամբ էր վերաբերվում մեր քաղաքին և մեծ պատրաստակամություն ուներ ամեն վարկյան օգտակար […]

Հնդկական մշակույթի օր Բոհեմում

Դեկտեմբերի 16 ին Սևանի  Բոհեմ արվեստանոց թեյարանում  իսկական հնդկական մշակույթի օր ստացվեց ։ Թեյի միջազգային օրվա առիթով Բոհեմում էին  «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի» տնօրեն Թաթուլ Դավթյանը և կազմակերպության հետ արդեն երկար տարիներ աշխատող,  մշակութային հետազոտական խմբի անդամ, կրոնագետ Կատերինա Գոնչարովան ։ Բացի մասալա թեյի պատրաստման  գործընթացից , մեր փորձագետները սկսեցին ամենախորքից՝ հնդկական թեյերի , դրանց […]

Մեկ քայլ առաջ ձյունից առաջ

Մինչ մեր գեղեցիկ քաղաքի վրա ձյուն կնստեր, մի լավ բան հասցրինք անել։ Սևան քաղաքում կան 2 սոցիալական ձեռնարկություններ՝ Փողոց Պարադի 588-ի արտադրամասն ու Բոհեմ արվեստանոց-թեյարանը, որոնք պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին՝ համայնքում հաշմանդամություն ունեցող անձանց ,  երիտասարդների համար բարենպաստ միջավայրի և մշակութային ժամանցի ստեղծումը։ Այս պատասխանատվության շրջանակներում երկու սոցիալական ձեռնարկությունների համատեղ ուժերով օրերս Բոհեմ արվեստանոց-թեյարանի դիմաց գցվեց […]

Լավ սկիզբ ու օրինակ

Հաճախ կլսես, որ մեծ բիզննեսները «խժռում» են փոքր ու նորաստեղծ բիզնեսներին կամ փակում են բոլոր ճանապարհները։ Բայց արի ու տես աշխարհը միայն վատ օրինակներով չի հարուստ։ 3 կազմակերպություն, ովքեր զվբաղվում են ամենատարբեր գործունեությամբ  հանկարծ գտնում են եզրեր ու սկսում այս հրաշագործ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ  բառով բնորոշել իրենց հարաբերությունները և ինչն ամենակարևորն է կոտրում են կարծրատիպեր։  Շուկայում իր տեղն ունեցող […]

Բոհեմը փոքր ինչ կոմիտասացավ

Կոմիտասը վարդ էր քաղում. նա սիրում էր թեյի հետ (որի ամենալավ ու ամենաթանկ տեսակն էր միշտ գործ ածում) չորացրած վարդի տերևներ խառնել մեկ֊մեկ։

Կոմիտասը ժամանակակիցների հուշերում և վկայություններում
Մանուկ Աբեղյան

Բոհեմում ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐՆ ստացվեց։
Մեծն Կոմիտասի ծննդյան 148 -րդ ամյակի կապակցությամբ Բոհեմում

Քաղաքիս լուսավոր դեմքերը. Լուսինե Սեդրակյան

Ես Լուսինեն եմ։ Սովորում եմ Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի 11-րդ բնագիտական դասարանում։ Ապագա կենսաքիմիկոս եմ։ Չնայած իմ բնագիտական հետաքրքրություններին, որոնք անմիջականորեն չեն առնչվում արվեստի հետ, լսելով Սևանում բացվող արվեստանոց-թեյարանի մասին՝ հասկացա, որ Բոհեմը շատ բան կփոխի իմ՝ գույները փոքր-ինչ կորցրած քաղաքում։

Քաղաքիս լուսավոր դեմքերը. Արման Խաչատրյան

Արման Խաչատրյան

Մասնագիտիությամբ, տեսակով, հոգով և սրտով, մարմնի գույնով մինչևիսկ դերասան և պարզապես ՏԱՂԱՆԴավոր մարդ։
-Բարև ես Արմանն եմ։ Սովորում եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում։ Մասնագիտությամբ դերասան եմ։

Ամենախելահեղ ու ոգևորիչ գաղափարներից էր ԲՈՀԵՄ-ի ներկայությունը Սևանում։ Մեզ՝ արվեստագետներիս այն շատ էր պետք։ Իմ վերջին զրույցում ասում էի, որ

Քաղաքիս լուսավոր դեմքերը. Սասուն Մինասյան

ԲՈՀԵՄԱԿԱՆՆԵՐԸ քաղաքիս լուսավոր դեմքերը Սասուն Մինասյան Մասնագիտությամբ ապագա տնտեսագետ, գեղեցիկ «աչքով»  լուսանկարիչ / ոչ միայն գույնով, այլ նաև ճաշակի առումով/  և պարզապես չափից դուրս ստեղծարար մարդ։   — Բոհեմ արվեստանոց-թեյարանի բացման գաղափարը Սևանի պատմության լուսավոր կետերից մեկն է, անշուշտ, և վստահ եմ` օրերից մի օր կարող ենք այն արդեն Սևանի մշակութային կենտրոնը համարել: Բոհեմը վայր […]

Հետայսու բոհեմական

Հուլիսի 6 -ին  Բոհեմ արվեստանոց-թեյարանում անակնկալ հյուրեր ունեցանք։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր աշխատակազմով և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հաճելիորեն զարմացրին բոհեմականներիս իրենց այցելությամբ։ Հրաշալի առիթ էր մեկ բաժակ թեյի սեղանի շուրջ խոսել և քննարկել համայնքի երիտասարդական նախաձեռնությունների, ծրագրերի և հնարավոր համագործակցության մասին։ Հաճելի է տեսնել երիտասարդ պաշտոնյաների երիտասարդ քայլերը։ Մարզպետին և քաղաքապետին հավաստիացրեցինք, որ […]