Տեսակը` ՏԱՂԱՆԴԱՎՈՐ

Փետրվարի 13 ին ԵԹԿՊԻ-ի ուսանողական թատորնում կկայանա <<Ժաննա Դ՛Արկ>> ներկայացման պրեմիերան , որի հրաշալի դերակատարներից մեկի հետ էլ կծանոթանանք. տաղանդավոր, գեղեցիկ, նպատակասլաց, իսկական սևանցու լավ տեսակի , Սևան երիտասարդական ակումբի ակտիվ ու հավատարիմ անդամներից մեկի ` Արման Խաչատրյանի հետ է մեր հարցազրույցը: -Ինչո՞վ ես զբաղվում ընդհանրապես: — Սովորում եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում, […]

#BridgingStories կամ «Կամրջելով պատմություններ».Սասուն Մինասյան

Օրեր առաջ ՆՓԱԿ-ում կայացած #BridgingStories կամ «Կամրջելով պատմություններ» ծրագրի մանակիցների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսն էր, որին մասնակցում էր նաև մեր ակումբի ակտիվ կամավոր Սասուն Մինասյանը: Քանի որ Սասունի շնորհիվ ծրագրի ընթացքում բազմաթիվ անգամներ մեր քաղաքը լուսաբանվեց տարբեր հարթակներում և վերջիվերջո Սասունը դարձավ ծրագրի հաղթողներից մեկը , խնդրենք նրան պատմել այս ամենի մասին : -Իրոք մեծ պատիվ […]

Lake Sevan էջի հաղթարշավը

Սիրով և հաճույքով կատարած աշխատանքը լավ նպատակի համար ստիպում է զգալ հոգևոր բավարարվածություն և սեփական անձի պետքությունը այն հողի համար, որը մերն է դարեր ի վեր: Lake Sevan ֆեյսբուքյան էջն արդեն 8 ամիս գործում է և, ամեն օր կատարելով գրառումներ, փորձում է այն առավել հասանելի դարձնել ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև օտարերկրացիների համար՝ բացահայտելով […]

Տոները մոտենում են. Ամանորյա տոնավաճառ

Դեկտեմբերի 26. Վառվում են Սևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Սևան երիտասարդական ակումբն ինչպես միշտ կազմ պատրաստ էր օրը էլ ավելի լցնելու բարձր, հեքիաթային, տաքուկ տրամադրությամբ . մենք կազմակերպել էինք ամանորյա տոնավաճառ, որտեղ իրենց արտադրանքը, ձեռքի աշխատանքներն էին ներկայացնում մի քանի կառույցներ : Տոնավաճառի մասնակից էին Սևանի

Եղիցի լույս

Եղիցի լույս Հեղինակ՝ Էլլա Մնացականյան    Երբ Արմենն առաջին անգամ ոտք դրեց հարազատ հայրենիք՝ «պաշտոնական» հայրենիք, արդեն տասնութ տարեկան էր: Պատկերացնում եք՝ ինչքա՜ն մեծ բացթողման մեջ էր ակամա ապրել այդ տարիների ընթացքում, չէ՞ որ հայրենիքը հոր ու մոր նման մի բան է. պիտի ծնվածդ պահից ի վեր կողքիդ լինի, որ կարողանաս աճել ու սերտաճել իրեն, […]

Երիտասարդական ֆորում` Սևան քաղաքում

Սա համայնքի ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ձայնի ԻՐԱՎՈՒՆՔՆ էր :
Նոյեմբերի 20 ին տեղի ունեցավ Սևան երիտասարդական ակումբ ՀԿ ի նախաձեռնած Երիտասարդական ֆորումը որի նպատակն էր մեկտեղել քաղաքի կյանքով մտահոգ երիտասարդներին և ոչ միայն երիտասարդներին` միասին վերհանելու այն «կնճռոտ» ոլորտները և այդ ոլորտների հիմնախնդիրները, որոնք բավական հրատապ են լուծման համար, որոնցից կախված է համայնքի

Շնորհակալագիր ՍևանԵրԱկ-ին

Օրերս Հայաստանի Պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միության կողմից Հայաստանի պետհիմնարկների աշխատողների արհմիության 85 Ամյակի կապակցությամբ Սևան երիտասարդական ակումբին շնորհվեց ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ  ճյուղային հանրապետական արհմիության զանգվածային միջոցառումերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար : Շնորհակալություն գնահատանքի համար: Կշարունակենք սիրով համագործակցել:    

Արդեն ութ տարի անում ենք մի լավ բան , հենց այնպես

Ութ տարի առաջ , հոկտեմբերի 10 -ին տեղի ունեցավ Սևան երիտասարդական ակումբի պաշտոնական բացման արարողությունը: Մեր գլխով անցած դժվար ու բարդ օրերն հիմա հիշում ենք կարոտով ու հաճույքով: Ինչևէ , կազմակերպությունը կայացավ, ճանապարհ բացեց շատ ու շատ երիտասարդների, շատերն ինքնահաստատվեցին

Հեծանվաերթ Անկախության 25-րդ ամյակի կապակցությամբ

Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված Սևան երիտասարդական ակումբը կազմակերպել էր արդեն ավանդական դարձաց հեծանվային երթը։ Երթը մեկնարկեց Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու բակից և շարունակվեց դեպի…

Սևան երաժշտական փառատոն — Հարցազրույց թառահար Միքայել Ոսկանյանի հետ

Թառահար Միքայել Ոսկանյանը. երաժիշտ, ով ջազի հնչյուններին ավելացրեց ամենահայկական գործիքներից մեկը` թառը: Նա նոր շունչ ու մոտեցում տվեց մեր ականջին սովոր ջազին` համեմելով այն հայկական ելևէջներով: Միքայել Ոսկանանն իր կատարումներով ուրույն մասնիկը կավելացնի Սևան երաժշտական փառատոն 2016-ին և այդ առիթով` փոկրիկ հարցազրույցի օգնությամբ, փորձեցինք ծանոթանալ նրա հետ…