Ուզում ենք կիսվել մեր ուրախությամբ. մեր կազմակերպության «ՍևանաՑանց» երիտասարդական ճամբարը և ճամբարի ընթացքում ստեղծված ֆիլմը, որը պատմում է Ճամբարակից հավաքագրված «Չիլինկի փետ» ավանդական խաղի մասին, ներկայացնում է Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում` միջազգային օրվա կապակցությամբ:
Հղումը կտանի դեպի UNESCO-ի կայք ![]()
![]()
Շնորհակալութուն մեր սիրուն թիմին` անձնակազմին և մասնակիցներին , ում մեծ սիրով ու ջանքերով իրականացվեց ՍևանաՑանց ծրագիրը ու հիմք դրվեց նոր` ոլորտային համագործակցային ՍևանաՑանց հարթակին, որի անդրանիկ հանդիպումը տեղի կունենա հենց այսօր :
«Ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանում են ոչ թե թանգարանները, այլ մարդիկ՝ իրենց սրտերում, խոսքում , սովորույթներում, կենցաղում, գործերում…. »
Մենք էլ փորձենք շարունակել այս կենդանի շղթան՝ սիրելով, սովորելով ու փոխանցելով մեր կենդանի մշակույթը հաջորդ սերունդներին։
*****
ՍևանաՑանց ծրագիրն իրականացվել է այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարատության Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակում: